Կանաչ թեյի պարկը կօգնի բուժել ճաքճքած շուրթերը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ձմռանը շատերի մոտ առաջանում է շուրթերի չորություն, որին ուշադրություն չդարձնելու դեպքում խնդիրը կարող է բարդանալ։ Այս խնդիրն ունի շատ պարզ և արդյունավետ լուծում։ Այն, ինչ Ձեզ հարկավոր է՝ կանաչ թեյի պարկն է։
Շուրթերի չորությունից ազատվելու և առողջ ու գեղեցիկ տեսքը վերականգնելու համար վերցրեք կանաչ թեյի 1 պարկ, թրջեք այն տաք ջրում և թեյի պարկը դրեք շուրթերին 5 րոպե։
Այս պրոցեդուրան մի քանի օր շարունակ կատարելու դեպքում շուրթերի խոնավությունը կվերականգնվի և այն արդեն չի չորանա ու չի ճաքճքի։
Կանաչ թեյը նաև հիասքանչ միջոց է մաշկի համար։ Այն ունի հակաբորբոքային հատկություններ, խթանում է արյան շրջանառությունը և օրգանիզմի թունազերծումը։ Կանաչ թեյը կանխում է ծերացումը՝ պայքարելով ազատ ռադիկալների դեմ և վերականգնելով վնասված բջիջները։
Ի հավելումն այս ամենի ներկայացնում ենք կանաչ թեյով դիմակի 2 բաղադրատոմս։
1․ 3 ճաշի գդալ մածունին ավելացնել 1 ճաշի գդալ մանրացված կանաչ թեյ և լավ խառնել։ Խառնուրդը քսել մաշկին և պահել 20 րոպե։ Լվացվել և քսել խոնավեցնող կրեմ։
2․ 1 թեյի գդալ մեղրին ավելացնել 1 թեյի գդալ կանաչ թեյ, խառնել և քսել մաշկին։ Պահել դիմակը 30 րոպե և լվացվել։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



