Աբրահամ Ռուսոն և Սոգդիանան հրաշքով են փրկվել դժբախտությունից համատեղ տեսահոլովակի նկարահանման ժամանակ
ԼԱՅՖTert.am–ը գրում է.
Սոգդիանայի և Աբրահամ Ռուսոյի համատեղ «Չկա անհնարին ոչ մի բան» («Нет невозможного») երգի տեսահոլովակի նկարահանումները քիչ էր մնացել ողբերգությամբ ավարտվեին։ Երգիչները հրաշքով են փրկվել մահից դեկորացիայի պարագաներից մեկի ընկնելու հետևանքով: Հսկայական ժամացույցը, որի կողքին նրանք երգել են, պետք է դառնար տեսահոլովակի ամենավառ և տպավորիչ զարդարանքներից մեկը, գրում է segodnya.ua-ն:
Աբրահամ Ռուսոն կատարելիս է եղել իր բաժինը, ինչպես միշտ՝ շատ զգացմունքային։ Թափահարելով ձեռքը` նա դիպել է ժամացույցին, որն ամրացված չի եղել պատին: Չնկատելով, որ ժամացույցը սկսել է դանդաղ ընկնել` Ռուսոն շարունակել է երգել: Վտանգը չի նկատել նաև Սոգդիանան:
Բարեբախտաբար, դեկորատորները հասկացել են, որ ընդամենը մի քանի վայրկյան անց արտիստների վրա կընկնի հսկայական և ծանր ժամացույցը, և, ներխուժելով կադր, կանխել են դժբախտությունը` փրկելով Սոգդիանային և Ռուսոյին եթե ոչ մահից, ապա լուրջ վնասվածքներից:
«Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Իրականում, մենք նույնիսկ չհասցրինք վախենալ»,- պատմել է Ռուսոն։



