Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համակենտրոնացման ճամբարում մի իտալացի գիշերով կտրեց նրա մազերից մի փունջ. 65 տարի անց այդ փունջը նորից իր սիրելիի մոտ էր (լուսանկարներ)

ԼԱՅՖ
Մի քանի տարի առաջ կատարված այս պատմությունն ավելի շատ ֆիլմ է հիշեցնում, քան իրականություն, ու դա միանգամայն հիմնավոր պատճառներ ունի։
 
 
Ուկրաինուհի Մոկրինա Յուրզուկը և իտալացի Լուիջի Պեդուտոն հանդիպեցին միմյանց 1943 թվականին Ավստրիայում գտնվող գերմանական համակենտրոնացման ճամբարում։ Երիտասարդները միանգամից նկատեցին միմյանց։ «Նա այնքան գեղեցիկ է։ Այս փոսիկները նրա այտերին... պետք է պաշտպանել նրան», – մտածեց իտալացի երիտասարդը։ «Նա այնքան նիհար է։ Ես նրան կկերակրեմ», – անցավ ուկրաինուհու մտքով։ Դրանից հետո երկու ճակատագրերը զարգանում էին, ինչպես մեկը։ Հետագա երկու տարիները նրանք անցկացրեցին՝ իրարից աչք չկտրելով ու միմյանց ձեռքերը բաց չթողնելով։ Մոկրինան չգիտեր ոչ մի իտալերեն բառ, իսկ Լուիջին՝ ոչ մի ռուսերեն բառ։ Մեծ հաշվով դա պետք էլ չէր, որովհետև նրանց հպումներն ու հայացքներն ավելի շատ բան էին ասում, քան կարելի էր արտահայտել բառերով։
 
1945 թվական։ Հաղթանակ։ Ընդհանուր բերկրանքի ֆոնին երիտասարդները հուսահատ տեսք ունեին։ Նրանք հրաշալի հասկանում էին, որ իտալացուն թույլ չեն տա գնալ ԽՍՀՄ, իսկ ուկրաինուհուն թույլ չեն տա տեղափոխվել դեռևս ոչ վաղ անցյալում ֆաշիստական եղած Իտալիա։ Նրանց սերը չափազանց իդեալական էր իրականության համար։ Արդյունքում աղջկան գրեթե բռնի ուժով հայրենիք վերադարձրեցին։
 
Լուիջին տրտում հայացքով նայում էր նրա հետևից։ Նա իր ձեռքում սեղմած պահել էր Մոկրինայի հասցեն ու նրա մազերից կտրած մի փունջ, որը գաղտնի կտրել էր բաժանման նախորդ գիշերը։ «Ես կվերադարձնեմ քեզ, անպայման կվերադարձնեմ», – մտածեց Լուիջին և արտասվեց։
 
 
Անցան տարիներ։ Լուիջին չէր դադարում փնտրել Մորկինային, սակայն երկաթյա վարագույնն անողոք էր։
 
Սիրահարները սկսեցին փորձել կարգավորել իրենց կյանքը և երջանկություն փնտրել առանց միմյանց և ընտանիքներ ստեղծեցին։ Սակայն 65 տարի անց անգամ առաջին սիրո լույսը չէր մարել նրանց հոգիներում։
 
 
Վերջիվերջո, արդեն 81-ամյա ծերունի դարձած Լուիջին դիմեց ռուսական ԶԼՄ-ներին՝ հուսալով գտնել իր սիրելիի Մարիին (այսպես էր նա անվանում իր սիրելիին)։ Երբ Մոկրինա Անդրեևնայի դուռը թակեցին լրագրողները, նա բնավ էլ չզարմացավ։ Հարցին, թե գիտե՞ք՝ ով է Ձեզ որոնում, նա միանգամից պատասխանեց․ «Լուիջի Պեդուտտոն Իտալիայից»։ Երիտասարդ լրագրողների բերանները բաց էին մնացել զարմանքից, որովհետև անգամ 65 տարի անց սիրող կինը չէր մոռացել իր սիրելիի անունը ու ոչ մի վայրկյան չէր կասկածել, որ իր սիրելին որոնում է իրեն։
 
 
Տևական դադարից հետո Լուիջիի ու Մոկրինայի առաջին հանդիպման ժամանակ անհնար էր զսպել արցունքները։ «Մարիա», – բացականչեց նա՝ գրկելով ու համբուրելով իր սիրելիին, – «Փոսիկները-փոսիկները...»։ Այդքան տարիներ անց դրանք պահպանվել էին արդեն տատիկ դարձած Մոկրինայի դեմքին։ Տարեց իտալացին ծնկի եկավ, ձեռքերն իրար հպեց և իտալերեն շնորհակալություն հայտնեց Աստծուց ու իր ճակատագրից, որ հնարավոր դարձրեցին այս հանդիպումը։ Լուիջին Մարիային վերադարձրեց նրա մազափունջը և տեր կանգնեց իր խոստմանը, որ տվել էր 65 տարի առաջ։
 
 
Լուիջին ու Մարիան շարունակեցին հանդիպել ու պարբերաբար հյուրընկալվում էին միմյանց մոտ։ Այդպիսի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Իտալիայում Լուիջին ամուսնության առաջարկություն արեց Մոկրինայինն, ու նրա սիրելին տվեց իր համաձայնությունը։
 
Ծերությունը, պատերազմը և նույնիսկ մահը չկարողացան բաժանել այս զույգին։ Նրանք հավերժ միասին են։
«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են Երկու տարեկան աղջիկը մահացել է, երբ դայակը նրան մոռացել է շոգ մեքենայի մեջՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում