Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փշրվող ալիքների ու թանձրացած կարոտի... կանչով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբեք չեմ գտել (և այժմ էլ չեմ գտնում), որ արժեր գիրք հրատարակել: Ինչևէ, էլի չէի հրատարակի, եթե... Եթե Աթաբեկ Ադամյանը բառացիորեն չստիպեր, չպարտադրեր հրատարակել»: Սրանք 73-ամյա Կամո Սարիբեկյանի տողերն են՝ ի պատասխան իր իսկ հարցի, թե «ինչո՞ւ է այսքան ուշ տպագրվում բանաստեղծություններիս գրքույկը»: Իսկ գրքույկն արդեն ընթերցողների սեղանին է՝ «Կարոտի կանչով»: Կուզեք՝ որպես գրաքննադատ, կուզեք՝ որպես պարզապես ընթերցող, ի սկզբանե նշեմ, որ, իմ կարծիքով, Սարիբեկյանն իրեն բնորոշ համեստություն է անում նաև այս պարագայում: Սա այն գրքերից է, որը ոչ միայն արժեր հրատարակել, այլև անհրաժեշտ էր: Ստացվում է, որ հեղինակից զատ առանձնահատուկ շնորհակալ պիտի լինենք Աթաբեկ Ադամյանին, որը «բառացիորեն ստիպել, պարտադրել է հրատարակել»:

Կամո Սարիբեկյանը նաև բառացի մեջբերում է Ադամյանի խոսքերը. «Եթե գրել ես անգամ մի հաջողված ու արժեքավոր բանաստեղծություն, իսկ ես համոզված եմ, որ դու այդպիսի բանաստեղծություններ շատ ունես, ուրեմն պարտավոր ես հրապարակել»: Չհամաձայնել հնարավոր չէ: Իսկ ո՞վ է Աթաբեկ Ադամյանը: Երկարամյա մանկավարժ, գրող, հրապարակախոս, չորս գրքի հեղինակ, բացառիկ մտավորական, ուղնուծուծով արծվաշենցի և, վերջապես, Կամո Սարիբեկյանի «Կարոտի կանչով» գրքի խմբագիրը: Մի փոքր առաջ անցնելով` նշենք, որ արծվաշենցի է նաև Կամո Սարիբեկյանը, որը տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ իր հոգուց, իր սրտից բխող ապրումները բառ ու տող է դարձրել, բանաստեղծություն է դարձրել ու պարզապես թողել թղթի վրա: Գրել է ինքն իր համար, գրել է առանց հրապարակելու մտադրության, ու ընթերցողներս հաստատ շատ բան էինք կորցնելու, եթե նշյալ «ստիպել-պարտադրելը» չլիներ: «Հաճախ չէ, որ 70 տարեկանն անց մարդիկ բանաստեղծությունների գրքույկ են հրապարակում՝ մուտք գործելով պոեզիայի աշխարհ: Գաղտնիք չէ՝ պատանեկության տարիներին գրում են շատերը, հետո աստիճանաբար նրանց թիվը պակասում է: Ոմանք զգում են, որ իրենք կոչված են մի այլ մասնագիտություն ունենալու, ոմանք շարունակում են գրել, բայց միայն իրենց կամ իրենց նեղ շրջապատի համար: Երբեմն իրենք իրենց համար գրողներից ոմանց մոտ ափեափ պոեզիա կա, և մեղք է այն չհրապարակելը»,-գրքի նախաբանում գրում է խմբագիրը՝ Աթաբեկ Ադամյանը:

Իսկ ինչի՞ մասին է Կամո Սարիբեկյանի պոեզիան: Մարդու, մարդկային ներաշխարհի, կյանքի, զգացմունքների ու վերջապես... կարոտի մասին: Թանձրացող, թանձրացած կարոտ՝ հատկապես ժամանակավոր կորուսյալ հայրենի եզերքի՝ Արծվաշենի հանդեպ, այդ եզերքում ապրած տարիների հանդեպ, այդ տարիների ամեն վայրկյանի հանդեպ: Ու երևի թե այս գիրքը նաև Արծվաշենի մասին է.

Իմ գերեզմանին մի՛ դրեք ծաղիկ

Եվ մի՛ ընդհատեք անզուսպ լացողին,

Պարզապես մի ափ, մի բուռ հայրենիք`

Մի բուռ Արծվաշեն խառնե՛ք իմ հողին։

Ժամանակավոր բառը պատահական չեմ նշել: Յուրաքանչյուր արծվաշենցի հավատում է, որ մի օր անպայման վերադառնալու է այնտեղ, մի օր անպայման քայլելու է բոլոր այն փողոցներով, սարերով, ձորերով, որտեղ անցել են նրանց մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Կամո Սարիբեկյանն էլ է հավատում, ավելին՝ ոչ միայն հույս, այլև ներքին վստահություն ունի.

Լեռներից այն կողմ գնալու ենք դեռ,

Օջախը վառենք մեր պապենական,

Որ նրա ծխից երկնքում ապրող

Լույս հոգիները այնտեղ տաքանան։

Կամո Սարիբեկյանի պոեզիան նաև մեծ սիրո մասին է, մարդկային պարզ ու անանց սիրո՝ անձնական զգացմունք որպես, թե սեփական հող ու ջրի հանդեպ սեր, կամ էլ պարզապես մարդու հանդեպ սեր: Նրա բանաստեղծություններում չկա ավելորդ սեթևեթանք, չկա պաթոս, չկա արհեստական բառակուտակում:

Գեղարվեստականության մեջ բնական մաքրություն կա, անաղարտություն, որ բխում է սեփական հոգու աղբյուրներից: Բանաստեղծականության մեջ գեղեցիկ պատկերներ կան, որ ստիպում են հեղինակի հետ վերապրել այդ ամենը՝ կարծես գունագեղ կտավի առջև.

Հուշերս թողած թավ անտառներում,

Մարմինս տված տաք ավազներին`

Անցած օրերից հայցեի ներում,

Եվ նրանք հերթով ինձ այցի գային…

Արժեքավոր բանաստեղծությունը գնահատվում է ոչ միայն գեղեցիկ պատկերներով, գեղեցիկ ու ճիշտ հանգավորմամբ, իրական գեղարվեստականությամբ, այլև ասելիքով, բովանդակությամբ: Իսկ Կամո Սարիբեկյանն ասելիք ունի, ունի նաև յուրատեսակ փիլիսոփայություն՝ իրեն հատուկ, իր պատկերացումների, կենսափորձի ու դիտողականության շրջանակներում:

Երբեմն կարող ես չհամաձայնել, երբեմն կարող ես վիճել, բայց դա իր՝ հեղինակի աշխարհայացքն է: Ու այդ աշխարհայացքի, աշխարհընկալման, փիլիսոփայության մեջ ևս նա պոետիկ է, պատկերավոր.

Միշտ թվում է, թե եկող նոր օրը

Երջանիկ պահի մի նոր գալիք է։

Այնպես է թվում, թե անցած օրն էլ

Ափին փշրվող ծովի ալիք է…

Այո, միանշանակ համաձայն եմ գրքի խմբագրի՝ Աթաբեկ Ադամյանի հետ, որ 70-ն անց բանաստեղծը մի քիչ ուշացած, բայց իրավացիորեն է բախում պոեզիայի դռները: Ուրեմն, հենց Ադամյանի խոսքերով էլ ավարտենք. «...այդպիսի գրքերի հրապարակումը պատիվ է հեղինակի համար և պարտք՝ ընթերցողի առջև, չհրապարակելը՝ կորուստ գրականության համար, բայց ոչ բոլորն են համաձայնում իրենց ստեղծագործություններով կիսվել հասարակության հետ: Հիմնական պատճառը համեստությունն է, իրենց ուժերին չհավատալը: Ես գիտեմ այդպիսի մի քանի ստեղծագործողների, որոնք թեև ծանոթ չեն ընթերցասեր հասարակայնությանը, բայց գիրք ունենալու պատիվն ու իրավունքը ունեն: Նրանցից մեկը Կամո Սարիբեկյանն է»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ