Yerevan, 26.May.2026,
00
:
00
BREAKING


Փշրվող ալիքների ու թանձրացած կարոտի... կանչով. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբեք չեմ գտել (և այժմ էլ չեմ գտնում), որ արժեր գիրք հրատարակել: Ինչևէ, էլի չէի հրատարակի, եթե... Եթե Աթաբեկ Ադամյանը բառացիորեն չստիպեր, չպարտադրեր հրատարակել»: Սրանք 73-ամյա Կամո Սարիբեկյանի տողերն են՝ ի պատասխան իր իսկ հարցի, թե «ինչո՞ւ է այսքան ուշ տպագրվում բանաստեղծություններիս գրքույկը»: Իսկ գրքույկն արդեն ընթերցողների սեղանին է՝ «Կարոտի կանչով»: Կուզեք՝ որպես գրաքննադատ, կուզեք՝ որպես պարզապես ընթերցող, ի սկզբանե նշեմ, որ, իմ կարծիքով, Սարիբեկյանն իրեն բնորոշ համեստություն է անում նաև այս պարագայում: Սա այն գրքերից է, որը ոչ միայն արժեր հրատարակել, այլև անհրաժեշտ էր: Ստացվում է, որ հեղինակից զատ առանձնահատուկ շնորհակալ պիտի լինենք Աթաբեկ Ադամյանին, որը «բառացիորեն ստիպել, պարտադրել է հրատարակել»:

Կամո Սարիբեկյանը նաև բառացի մեջբերում է Ադամյանի խոսքերը. «Եթե գրել ես անգամ մի հաջողված ու արժեքավոր բանաստեղծություն, իսկ ես համոզված եմ, որ դու այդպիսի բանաստեղծություններ շատ ունես, ուրեմն պարտավոր ես հրապարակել»: Չհամաձայնել հնարավոր չէ: Իսկ ո՞վ է Աթաբեկ Ադամյանը: Երկարամյա մանկավարժ, գրող, հրապարակախոս, չորս գրքի հեղինակ, բացառիկ մտավորական, ուղնուծուծով արծվաշենցի և, վերջապես, Կամո Սարիբեկյանի «Կարոտի կանչով» գրքի խմբագիրը: Մի փոքր առաջ անցնելով` նշենք, որ արծվաշենցի է նաև Կամո Սարիբեկյանը, որը տարիներ շարունակ կաթիլ-կաթիլ իր հոգուց, իր սրտից բխող ապրումները բառ ու տող է դարձրել, բանաստեղծություն է դարձրել ու պարզապես թողել թղթի վրա: Գրել է ինքն իր համար, գրել է առանց հրապարակելու մտադրության, ու ընթերցողներս հաստատ շատ բան էինք կորցնելու, եթե նշյալ «ստիպել-պարտադրելը» չլիներ: «Հաճախ չէ, որ 70 տարեկանն անց մարդիկ բանաստեղծությունների գրքույկ են հրապարակում՝ մուտք գործելով պոեզիայի աշխարհ: Գաղտնիք չէ՝ պատանեկության տարիներին գրում են շատերը, հետո աստիճանաբար նրանց թիվը պակասում է: Ոմանք զգում են, որ իրենք կոչված են մի այլ մասնագիտություն ունենալու, ոմանք շարունակում են գրել, բայց միայն իրենց կամ իրենց նեղ շրջապատի համար: Երբեմն իրենք իրենց համար գրողներից ոմանց մոտ ափեափ պոեզիա կա, և մեղք է այն չհրապարակելը»,-գրքի նախաբանում գրում է խմբագիրը՝ Աթաբեկ Ադամյանը:

Իսկ ինչի՞ մասին է Կամո Սարիբեկյանի պոեզիան: Մարդու, մարդկային ներաշխարհի, կյանքի, զգացմունքների ու վերջապես... կարոտի մասին: Թանձրացող, թանձրացած կարոտ՝ հատկապես ժամանակավոր կորուսյալ հայրենի եզերքի՝ Արծվաշենի հանդեպ, այդ եզերքում ապրած տարիների հանդեպ, այդ տարիների ամեն վայրկյանի հանդեպ: Ու երևի թե այս գիրքը նաև Արծվաշենի մասին է.

Իմ գերեզմանին մի՛ դրեք ծաղիկ

Եվ մի՛ ընդհատեք անզուսպ լացողին,

Պարզապես մի ափ, մի բուռ հայրենիք`

Մի բուռ Արծվաշեն խառնե՛ք իմ հողին։

Ժամանակավոր բառը պատահական չեմ նշել: Յուրաքանչյուր արծվաշենցի հավատում է, որ մի օր անպայման վերադառնալու է այնտեղ, մի օր անպայման քայլելու է բոլոր այն փողոցներով, սարերով, ձորերով, որտեղ անցել են նրանց մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Կամո Սարիբեկյանն էլ է հավատում, ավելին՝ ոչ միայն հույս, այլև ներքին վստահություն ունի.

Լեռներից այն կողմ գնալու ենք դեռ,

Օջախը վառենք մեր պապենական,

Որ նրա ծխից երկնքում ապրող

Լույս հոգիները այնտեղ տաքանան։

Կամո Սարիբեկյանի պոեզիան նաև մեծ սիրո մասին է, մարդկային պարզ ու անանց սիրո՝ անձնական զգացմունք որպես, թե սեփական հող ու ջրի հանդեպ սեր, կամ էլ պարզապես մարդու հանդեպ սեր: Նրա բանաստեղծություններում չկա ավելորդ սեթևեթանք, չկա պաթոս, չկա արհեստական բառակուտակում:

Գեղարվեստականության մեջ բնական մաքրություն կա, անաղարտություն, որ բխում է սեփական հոգու աղբյուրներից: Բանաստեղծականության մեջ գեղեցիկ պատկերներ կան, որ ստիպում են հեղինակի հետ վերապրել այդ ամենը՝ կարծես գունագեղ կտավի առջև.

Հուշերս թողած թավ անտառներում,

Մարմինս տված տաք ավազներին`

Անցած օրերից հայցեի ներում,

Եվ նրանք հերթով ինձ այցի գային…

Արժեքավոր բանաստեղծությունը գնահատվում է ոչ միայն գեղեցիկ պատկերներով, գեղեցիկ ու ճիշտ հանգավորմամբ, իրական գեղարվեստականությամբ, այլև ասելիքով, բովանդակությամբ: Իսկ Կամո Սարիբեկյանն ասելիք ունի, ունի նաև յուրատեսակ փիլիսոփայություն՝ իրեն հատուկ, իր պատկերացումների, կենսափորձի ու դիտողականության շրջանակներում:

Երբեմն կարող ես չհամաձայնել, երբեմն կարող ես վիճել, բայց դա իր՝ հեղինակի աշխարհայացքն է: Ու այդ աշխարհայացքի, աշխարհընկալման, փիլիսոփայության մեջ ևս նա պոետիկ է, պատկերավոր.

Միշտ թվում է, թե եկող նոր օրը

Երջանիկ պահի մի նոր գալիք է։

Այնպես է թվում, թե անցած օրն էլ

Ափին փշրվող ծովի ալիք է…

Այո, միանշանակ համաձայն եմ գրքի խմբագրի՝ Աթաբեկ Ադամյանի հետ, որ 70-ն անց բանաստեղծը մի քիչ ուշացած, բայց իրավացիորեն է բախում պոեզիայի դռները: Ուրեմն, հենց Ադամյանի խոսքերով էլ ավարտենք. «...այդպիսի գրքերի հրապարակումը պատիվ է հեղինակի համար և պարտք՝ ընթերցողի առջև, չհրապարակելը՝ կորուստ գրականության համար, բայց ոչ բոլորն են համաձայնում իրենց ստեղծագործություններով կիսվել հասարակության հետ: Հիմնական պատճառը համեստությունն է, իրենց ուժերին չհավատալը: Ես գիտեմ այդպիսի մի քանի ստեղծագործողների, որոնք թեև ծանոթ չեն ընթերցասեր հասարակայնությանը, բայց գիրք ունենալու պատիվն ու իրավունքը ունեն: Նրանցից մեկը Կամո Սարիբեկյանն է»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community