Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում հնարավոր է ձեռքի տակ եղած միջոցներով որոշակիորեն կառավարելի դարձնել էներգետիկ ճգնաժամը. մենք պատրաստ ենք աջակցել․ Հայկ Շեկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փոխվել է թշնամու գործիքակազմը, բայց ոչ՝ նպատակները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գազատարի աշխատանքի խափանում, վթար ու պայթյուն, Արցախը սնուցող էլեկտրական լարերի վնասում, մի խոսքով՝ «էներգետիկ ահաբեկչություն». Արցախի էներգետիկ իրավիճակը հենց այս բնութագիրն ունի։ Ի՞նչ է կատարվում հիմա Արցախում և ինչպե՞ս է հնարավոր դիմակայել ճգնաժամային իրավիճակում, այս թեմայով զրուցել ենք Shtigen ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի հետ։

- Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակն Արցախում, և ինչպե՞ս եք պատկերացնում էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն այնտեղ։

- Պատերազմից անմիջապես հետո թշնամին սկսեց նոր գործիքակազմ կիրառել, որը ոչ այլ ինչ է, քան էներգետիկ ահաբեկչություն։ Բացի կենցաղային անհաղթահարելի խնդիրներ ստեղծելուց, նրանց նպատակն է կաթվածահար անել բիզնեսը, մարդկանց զրկել աշխատանքից, այսինքն՝ կազմաքանդել տնտեսությունը, ամեն ինչ անել մարդկանց հոգեբանական և բարոյական առումով ճնշելու համար։ Վերջնական նպատակը մարդկանց կամքը կոտրելն ու ենթարկեցնելն է։

Նույնը 30 տարի առաջ էր, երբ սկսվեց Արցախյան շարժումը, և որին հետևեցին ջարդեր, կոտորածներ։ Նպատակը դարձյալ նույնն էր՝ վախեցնել, ահաբեկել ու հպատակեցնել։ Տարիների ընթացքում փոխվել է գործիքակազմը, բայց ոչ նպատակները։ Մենք, լինելով էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ընկերություն, միգուցե ավելի արագ զգացինք, որ հումանիտար ճգնաժամն առաջին հերթին թակելու է էներգետիկ ոլորտի դուռը։ Դեռևս 2019-ին նախաձեռնեցինք «Արևային Արցախ» համաժողովը՝ համապատասխան ազդակները փոխանցելով թե՛ պետական կառույցներին, թե՛ գործարար համայնքին և թե՛ հանրությանը, որ պետք է օր առաջ անցում կատարել արևային էներգետիկային՝ այդպիսով ապահովագրելով մեր հայրենակիցներին էներգետիկ ահաբեկչության կործանարար հետևանքներից։ Պատերազմից անմիջապես հետո Արցախում գրասենյակ բացեցինք, այնուհետև սկսեցինք «Արևածագ Արցախում» նախագիծը, որի նպատակն է արևային տեխնոլոգիաների միջոցով հայկական երկրորդ հանրապետությունում էներգետիկ անկախություն հաստատել։

Ավելի քան 150 տուն և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումը հայկական տարբեր կառույցների, անհատների նվիրատվությունների շնորհիվ մշտական տաք ջուր ունեն։ Մանկական կլինիկայում ինչ-որ չափով լուծված է նաև հոսանքի հարցը. կայան էլ ենք տեղադրել։ Ցավոք, շատ բան չհասցրինք անել, պատճառը բոլորիս դանդաղկոտությունն է. չեմ ուզում մատնանշել կամ տարանջատել որևէ մեկի։ Յուրաքանչյուրիս՝ և՛ Արցախի կառավարությանը, և՛ անհատներին, և՛ բիզնեսին, և՛ Հայաստանում կամ Սփյուռքում ապրող բարերարներին, թվում է, թե մենք պետք է ինչ-որ բան անենք այն ժամանակ, երբ մեզ է հարմար։ Իսկ իրականում մենք պետք է գործենք այս պահին ու այստեղ, պետք է 24 ժամ պայքարենք՝ վայրկյան չկորցնելով։

-Շրջափակման պայմաններում կա՞ն, արդյոք, Արցախում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու միջոցներ։

- Մենք չպետք է սպասենք ճանապարհի բացմանը և ոչ էլ մտածենք, որ այս իրավիճակը շուտով կհանգուցալուծվի հօգուտ մեզ։Դա մեծ մոլորություն է, թե շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Սա երկարատև պայքար է, որին պետք է յուրաքանչյուրս պատրաստ լինի։ Այնտեղ երիտասարդ ուժեր կան՝ ունակ, աշխատող. նրանց միջոցով և այստեղ բոլորիս օգնությամբ ճգնաժամային ամենասուր կետերում կարող ենք լուծումներ գտնել։ Ստեփանակերտի և այլ քաղաքների խիտ բնակեցված շրջանները էլեկտրական ենթակայանների ամենաթույլ կետն են հիմա, որովհետև հոսանքը միանալուն պես դրանք անմիջապես ծանրաբեռնվում են և վթարվում։ Պետք է մտածենք՝ ինչպես լուծենք խնդիրը ձեռքի տակ եղած միջոցներով։ Նույնը վերաբերում է գազամատակարարմանը. օրինակ՝ գյուղական համայնքներում հնարավոր է բիոգազ ստանալ՝ օգտագործելով գոմաղբը։ Ժամանակ չպե՛տք է կորցնել. առջևում ձմեռ է։ Մենք պատրաստ ենք աջակցել ինչով հնարավոր է՝ նախևառաջ գիտելիքի, ինչպես նաև ֆինանսական որոշակի միջոցների և գոտեպնդման միջոցով։

- Նախաձեռնել «Արևածագ Արցախում» նախագիծ այնպիսի իրավիճակում, երբ վաղվա օրն անգամ հայտնի չէ։ Ինչպե՞ս և ինչու՞ կայացրիք նման որոշում, որ սկսում եք առաջին հայացքից անիրատեսական թվացող նախագիծ։

- Պետք է հասկանանք, որ իրավիճակը կարող է լինել շատ ավելի վատ և շատ ավելի տևական։ Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե այստեղ Արցախի հարցն է, չարաչար սխալվում են. այստեղ հայության, հայ ազգի, Հայաստանի լինելիության հարցն է։ Եվ եթե մենք կարողանանք Արցախում ինչ-որ իմաստով ավելի լավ իրավիճակի հասնել, կունենանք հնարավորություն՝ ավելի ամուր դարձնելու մեր պետությունը։ Ուստի այստեղ սկզբի ու ավարտի հարց չկա, կա շարունակության և այդ շարունակության մեջ ավելի ամուր լինելու հարց։ Իսկ թե երբ ենք սկսել նախագիծը, ես կարող եմ այստեղ պատասխան հարցով Ձեզ դիմել՝ որքա՞ն ենք ուշացրել, որքա՞ն շուտ կարող էինք այդ ամենը սկսել և ի՞նչ արդյունքների կարող էինք արդեն իսկ հասած լինել։

Սա պարզապես ինչ-որ սարքերի տեղադրման կամ ինչ-որ համակարգերի մատակարարման ծրագիր չէ։ Այն ունի հոգեբանական մեծ շերտ՝ ուղերձ, որ մենք նեցուկ ենք կանգնում մեր եղբայրներին ու քույրերին, աշխատատեղեր ենք ստեղծում այնտեղ, և այն մարդիկ, որոնք հուսահատ վիճակում են, հասկանում են, որ իրենք մենակ չեն։ Ընդ որում, խոսքս վերաբերում է ոչ միայն Արցախում բնակվող, այլև Հայաստանում, Սփյուռքում գտնվող այն մարդկանց, ովքեր իրենց հարց են տալիս՝ լավ, ես ի՞նչ եմ անում կամ ի՞նչ կարող եմ անել։ Մենք նաև օրինակ ենք ծառայում, որ յուրաքանչյուրն իր տեղում կարող է մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը՝ կատարելով արհեստավարժ, անձնվեր ու ազնիվ աշխատանք։ Եթե յուրաքանչյուրս իր ասպարեզում այսպես մտածի ու գործի, շատ բան կփոխվի։ Ինչպես ասում են, «գյուղ կանգնի՝ գերան կկոտրի»։

- Շրջափակման պայմաններում ինչպե՞ս եք շարունակում նախագիծը։

- Շրջափակումն, իհարկե, իր փոփոխությունն է թելադրել նաև մեզ։ Սակայն մենք փորձում ենք այդ ամենին մոտենալ, այսպես ասած, վիրուսի հոգեբանությամբ՝ շատ արագ ադապտացվելով իրավիճակին, խնդիրներին՝ հասկանալով, որ այսպիսով մեր կենսունակության խնդիրն ենք լուծում. որքան ավելի արագ ենք ադապտացվում, այնքան ավելի կենսունակ ենք դառնում։ Այս մոտեցումը բնորոշ է ոչ միայն բիզնես միջավայրին, այլև հասարակություններին ու ազգերին։ Ուստի օրակարգային կարևոր հարց ենք համարում ձեռքի տակ եղած միջոցներով հնարավորինս կառավարելի դարձնել էներգետիկայի ոլորտը Արցախում, հնարավորինս զսպել անխնա և անհասկանալի սպառումը։ Այդ առումով շատ կարևոր է բնակչության՝ հատկապես իգական սեռի ներկայացուցիչների հետ աշխատանքը, քանի որ կենցաղային գործերով հիմնականում նրանք են զբաղվում։ Պարտադիր չէ, որ բոլորը հոսանքից շատ բան հասկանան, բայց նրանք պարտավոր են գիտակցել, որ էլեկտրաէներգիայի անխնա օգտագործման գինը վթարված ենթակայանն է, հնարավոր է՝ ինչ-որ մեկի կյանքը, կամ գուցե ամբողջ երկրի կայունությունը և այլն։ Հիշենք, օրինակ՝ համաշխարհային պատմության նմանատիպ դրվագները, չէ՞ որ սա աշխարհում առաջին դեպքը չէ, երբ էներգետիկ ահաբեկչություն է իրականացվում։ Մեզ թվում է՝ մենք ամենադաժան պայմաններում ենք հիմա հայտնվել, բայց վստահեցնում եմ՝ շատ ավելի դժվար ժամանակներ են եղել մարդկության պատմության մեջ։Օրինակ՝ 1941-44 թթ. Լենինգրադի շրջափակումը նման օրինակներից է, որը եղել է շատ ավելի ծանր։ Իհարկե, մարդկանց թիկունքին կանգնած է եղել մի մեծ, հզոր պետություն, բայց ամեն դեպքում կա պայքարի նման օրինակ, իսկ փորձը կրկնելը շատ ավելի հեշտ է, քան նորը ստեղծելը, ուստի մենք պետք է օգտվենք այդ փորձից։

- Ի՞նչ կարող է անել արցախցին հենց այս պահին էներգետիկ ճգնաժամը փոքր-ինչ մեղմելու համար։

- Այս պահին ձեռքի տակ եղած միջոցներով պետք է սպառումը սահմանափակել, ստեղծել լոկալ, յուրաքանչյուր տան համար էլեկտրաէներգիայի աղբյուր՝ լինի բիոգազի կայան, որը կարող է գյուղի «ուստան» էլ պատրաստել իր ավտոտնակում, հողմային փոքրիկ կայան կամ այլ տեխնոլոգիա։ Դա, իհարկե, անապատում մի կաթիլ ջրի է նման, որը, սակայն, կարող է էական խնդիր լուծել, եթե համատարած իրականացնենք։ Այսօրվա օրակարգը դա է, և մենք լծված ենք այդ օրակարգով աշխատանքին. մեր ընկերների հետ մենք փորձում ենք այդ գիտելիքի փոխանակումն իրականացնել, դիտարկել խնայողության, կառավարման ծրագրերը և աջակցել մասնագիտական առումով։

- Ե՞րբ «Արևածագ Արցախում» նախագիծը կհամարեք հաջողված։

- Շատ հարաբերական և հռետորական հարց է։ Եթե կարճատև, այսինքն՝ այս պահի օրակարգով նայենք, ապա նշածս էներգետիկ փոքր կայանների մասսայական տարածումն Արցախում մեզ համար որոշակի հաջողություն կնշանակի։ Իսկ ճանապարհը բացելու պարագայում Արցախում համատարած՝ մոտ 10 000 տնային տնտեսությունների համար արևային կայանների տեղադրումը կհամարենք նախագծի հաջողության գրավականը։ Եթե դրական ուղղությամբ և ազդակներով առաջխաղացում ապահովենք, մեր թիրախներն ավելի հեռուն ենք դնելու։ Սա երկարատև, հեռանկարային ծրագիր է մեզ համար, ուստի կես տարի կամ մեկ տարի անց հաստատ չենք ասելու, թե ծրագիրն ավարտում ենք։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Հրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg