Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դուրս մեր գրպանից»-ի անդմաները «տաքացնում են» թեման

ԲԼՈԳ

Կարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունվարի 11-ին ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարած փոփոխությունների» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթը:

Արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր այն կետերը, որտեղ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս թեմային անդրադարձել են «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները: Վերջիններիս ուշադրության կենտրոնում էր հայտնվել Արդարադատության նախարարության կողմից առաջարկված վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային նոր համակարգը:

Անդրադառնալով այս թեմային՝ նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը մտահոգություն է հայտնել, թե իրավախախտ վարորդն այդ համակարգի միջոցով կարող է վճարել և կրկին խախտումներ անել: Նախաձեռնության մյուս անդամ Արսեն Պետրոսյանն էլ մյուս կողմից ընդգծել է, թե բալային համակարգն իրենց առաջարկն է եղել, ապա ավելացրել է, թե մինչև համակարգային լուրջ փոփոխություններ չլինեն, ոչ մի արդյունավետություն չի լինի:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես նախաձեռնության անդամները, մեղմ ասած, չեն կողմնորոշվում այս հարցում: Մեկը պնդում է, որ բալային համակարգը սարսափելի որոշում է, մյուսն էլ ընդունում է, որ դա իրենց պահանջներից մեկն է եղել: Այսինքն կարելի է եզրակացնել, որ «Դուրս մեր գրպանից նախաձեռնությունն» ի սկզբանե գիտակցում էր, որ այս համակարգը բացասական հետևանքներ է ունենալու, սակայն ներառել էր իր հիմնական պահանջների մեջ: Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանի մտահոգությունն առ այն, թե մինչև չլինեն համակարգային փոփոխություններ ոչինչ արդյունավետ չի գործի, որոշակիորեն ստվերում է իրենց կողմից նախկինում առաջ քաշած պահանջները: Եթե նրանք գիտակցում էին՝ կարևորը համակարգային փոփոխություններն են այլ ոչ բալային համակարգը, ինչու՞ էին հենց դա առաջ քաշում:Կարող էին պարզապես իրենց մի քանի կետանոց առաջարկների «ցուցակը» դնել մի կողմ և առաջ տանել համակարգի փոփոխության պահանջը:

Սրանք հարցեր են, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջում: Այս ամենի ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ այս նախաձեռնությունն իր առջև խնդիր է դրել պարզապես արհեստականորեն թեման «տաք պահել»: Արդեն մտածում եմ, որ եթե համակարգն ամբողջությամբ օրերից մի օր փոխվի «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն առաջ կտանի ավագանու անդամներից ինչ որ մեկի հրաժարականի պահանջը:
Հանուն արդարության պետք է նշենք , որ օրենքն իր մեջ պարունակում է մի շարք դրական կողմեր: Կատարվել են բազմաթիվ մեղմացումներ տուգանքների մասով:

Միգուցե կան նրբություններ, որոնք հաշվի չեն առնվել և կան հարցեր, որոնք նույնպես կարող էին շտկվել, բայց փաստը մնում է փաստ, որ էականորեն կարգավորվել են բազմաթիվ խնդիրներ:

Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ