Երևան, 11.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղամարդկանց 15 տիպ, որոնք արժանի չեն Քո ուշադրությանը

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.

Աղջիկնե՛ր, նայեք այս ցուցակն ու մեկընդմիշտ հիշեք. մի վատնեք ձեր ժամանակը տղամարդկանց նկարագրված տիպերի հետ, որովհետև նմաններն արժանի չեն ձեր ուշադրությանը ոչ մի վայրկյան։

1. Վատ տղա

Անուղղելի ըմբոստ, հավերժ դեռահաս, ով մշտապես ռիսկի է դիմում ու խախտում է բոլոր հնարավոր ու անհնար կանոնները։ Նման տղաների բացասական ազդեցության տակ կարող է ընկնել ցանկացած աղջիկ։ Խնդիրները (այդ թվում նաև օրենքի հետ) սկսվում են այն պահից, երբ կրակի հետ խաղը ձգձգվում է, իսկ նրա ազատատենչությունը վեր է ածվում ուրիշ մարդկանց հետ ապրելու կարողության իսպառ բացակայությամբ։

2. Ծույլ

Նրա ամենօրյա երթուղին է բազմոց-համակարգիչ-սառնարան ու հակառակը։ Նա կարող է էքսցենտրիկ ու հմայիչ թվալ, նույնիսկ ծանոթների ու ընկերուհիների նախազգուշացումներից հետո։ «Ալարկոտություն» բառը Ձեր մտքին չի՞ գալիս։ Այդ դեպքում մտածեք, թե տեսականորեն ինչ տեղ է հատկացված Ձեզ այդ երթուղում, որովհետև նրա երթուղին դժվար թե փոխվի։

3. Զոհ

Անախորժություններ լինում են ցանկացածի հետ, բայց, չգիտես ինչու, հենց նրա հետ եք Դուք պարբերաբար հայտնվում փրկիչի, բուժքրոջ ու լացելու բարձի կարգավիճակում։ Այո՛, ուրիշներին օգնելը շատ ազնիվ բան է, բայց հնարավոր է, որ նա պարզապես չգիտի այլ եղանակ՝ ուշադրությունն իր վրա գրավելու համար։ Ամենայն հավանականությամբ, այսպիսի տղամարդը կփորձի մանիպուլացնել Ձեզ։

4. Աշխատամոլ

Սա հավերժ զոհի ևս մի տարատեսակ է. նա տքնում է առավոտից երեկո, իսկ աշխատավայրում մշտապես դեդլայնից հետ է ընկնում ու խառնաշփոթի մեջ է։ Ընդ որում, այս ողջ վազվզոցը չի նշանակում, որ նա ֆինանսական առումով տպավորիչ արդյունքների է հասնում։ Սակայն անգամ եթե հասնում է, ապա նա երբեք բավական ժամանակ չունի, որպեսզի վայելի իր տանջանքների պտուղները։ Եթե Դուք ցանկանում եք դառնալ նման տղամարդու կողակից, ապա դատապարտված եք մշտապես մրցակցել նրա աշխատանքի հետ ու սիրել միայնությունը, որովհետև դժվար թե ունենաք ռոմանտիկ հանգստյան օրեր։ Չի բացառվում, որ աշխատասենյակը նրա համար ծառայում է որպես ապաստարան կյանքից, որտեղ էլ նա գտնում է իր համար նորմալ մտերմիկ հարաբերություններ։

5. Բամբասկոտ

Հաճախ նա նաև սուտասան է։ Եթե նա ի զորու է այդպիսի մեծ հաճույքով վերապատմել տարատեսակ բամբասանքներ այլոց մասին, ապա պատկերացրեք, թե ինչեր նա կպատմի Ձեր մասին։

6. Ավտորիտար

Ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ինչով հետաքրքրվել, ինչ ուտել ու ինչ խմել, ում հետ շփվել, ինչ հագնել, ինչպես սանրվել ու ինչպիսի շպար օգտագործել... Այս բոլոր հարցերում տեղին է միայն բարեկիրթ խորհուրդը, այն էլ մի դեպքում՝ եթե Դուք դրա մասին ինքներդ եք խնդրել։ Մնացած բոլոր խորհուրդները պետք է հուշեն, որ գործ ունեք բռնակալի հետ։

7. Առանց անցյալի

Դուք ոչինչ չգիտեք նրա ընտանիքի մասին, երբեք չեք հանդիպել նրա ընկերներին ու ոչինչ չեք իմանում նրա կոլեգաների մասին։ Այդ դեպքում «խորհրդավոր անծանոթը» լավ կլինի, որ անծանոթ էլ մնա, որովհետև անցյալ չունեցող մարդու հետ հարաբերություններն ամենայն հավանականությամբ առանց երջանիկ ապագայի կթողնեն Ձեզ։

8. Նարցիս

Նա մշտապես տենչում է ուշադրություն ու հիացմունք, որտեղ էլ որ լինի։ Նա կարող է իր վրա մեկ լիտր օծանելիք լցնել, իսկ հայելու մոտով անցնելիս մշտապես հիացած կնայի իր արտացոլանքին։ Նա հաճախ թույլ չի տալիս խոսել ուրիշներին, անդադար կատակում է ու հաճախ՝ ոչ այնքան հաջող, ինչպես նաև բարկանում է, երբ ոչ ոք չի ծիծաղում իր կատակների վրա։ Նա կարող է դրսևորել շարմ ու համառություն, լինել Ձեզ հետ ուշադիր ու նրբանկատ, սակայն նրա ուշադրության գլխավոր թիրախը երբեք Դուք չեք լինի, այլ հենց ինքը՝ միակն ու անկրկնելին։

9. Մամայի բալա

Իհարկե անչափ հուզիչ է, երբ նա անդադար հոգում է մոր առողջության մասին ու կարող է սխրանք գործել, որպեսզի ի կատար ածի մոր ցանկացած ցանկություն, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նա գնահատում է ընտանեկան կապերը։ Մի՛ օգևորվեք, որովհետև նման տղամարդը եթե ինչ-որ կին է փնտրում, ապա դա ոչ թե սիրելի կին է, այլ հոգատար դայակ իր համար, օրինակ՝ ի դեմս Ձեզ։

10. Ձեր նախկինի նմանակ

Որքան էլ հերքեք դա, ամեն նոր ընկերոջ մեջ Դուք սկսում եք տեսնել նախկինի հետ նմանություններ։ Գուցե ա՞յս անգամ սիրավեպը հաջող ավարտ ունենա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, և ամենայն հավանականությամբ խնդիրը թաքնված է Ձեր անգիտակցականում, ինչի արդյունքում Դուք ամեն անգամ նույն սխալներն եք կրկնում։ Հենց այդ խնդրով էլ պետք է զբաղվել ի սկզբանե, նոր միան ընտրություն կատարել։

11. Դրամատիկական թատրոնի դերասան

Ո՛չ, խոսքը մասնագիտության մասին չէ, չնայած որ նրա բուռն էմոցիաները հրաշալի կդիտվեին էկրանից ու բեմի վրա։ Հարցն այն է, որ նա ցանկացած փոքր բանից կարող է մեծ խնդիր սարքել ու պարբերաբար կրկնում է այդ հնարքը։ Բնականաբար, շրջապատի առաջին արձաագանքը նրան հանգստացնելն ու համոզելն է, բայց դա մեծ ջանքեր է պահանջում։ Զգույշ եղեք, որովհետև «արտիստը» հենց այդ ուժերով է սնվում։

12. Ապոլոն

Այս գեղեցկադեմ ատլետն իրականում նարցիսի մեկ այլ տարատեսակ է, ով շեղված է իր ֆիզիկական առավելությունների վրա։ Կազմվածքը, ժպիտը, մազերն ու ատամները. այս ամենը նրա մոտ պետք է անթերի լինի, ու նա անդադար հոգ է տանում դրա մասին։ Դուք էլ ստիպված կլինեք հոգ տանել այն մասին, որ ամեն ինչ տեղը տեղին լինի, եթե ուզում եք միասին լինել։ Կողմնակի էֆեկտը նման տղամարդու հետ հարաբերություններ ունենալիս կայանում է նրանում, որ Ձեր մեջ աստիճանաբար առաջանում են բարդույթներ՝ կապված սեփական արտաքին տեսքի հետ։

13. Անորսալի որսորդ

Նա վարպետորեն ֆլիրտ է անում բոլորի հետ, բայց ոչ մեկին շատ մոտ չի թողնում։ Իրականում, նա շատ է վախենում բացահայտել իր զգացմունքներն ու պատասխանատվություն ստանձնել հարաբերություններում։ Ձեզ համար նման խաղը կարող է իմաստավորված լինել միայն մեկ դեպքում. եթե Ձեզ դուր է գալիս լինել որսի կարգավիճակում։

14. Ընտանեկան

Ամուսնացած տղամարդը միշտ չէ, որ անհույս ախտորոշում է, սակայն զգուշացեք մանիպուլացնող տղամարդկանցից։ Եթե նա հանգամանալից ապացուցի Ձեզ, որ «այնտեղ» էլ զգացմունքներ չի թողել, որ նա տառապում ու կարոտում է, բայց միևնույն ժամանակ հազար ու մի պատճառ է գտնում, թե ինչու չի փոխում ստեղծված կացությունը, ապա վստահ եղեք մի բանում. նա երբեք ու ոչինչ չի էլ փոխելու։

15. Ժլատ

Փողով սեր չես գնի, սակայն փոխհարաբերությունները մարդու ու փողի միջև շատ բան կարող է պատմել նրա առավելությունների ու թերությունների մասին։ Սա շատ նուրբ պահ է. եթե Դուք իրոք անշահախնդիր եք, բայց փողի պատճառով մշտապես կարմրում եք նրա կողքին, ապա ամենայն հավանականությամբ հարաբերություններում ի հայտ կգան շատ ավելի լուրջ խնդիրներ։

Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մաhացել է Տիգրան Վարդանյանը Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀողի տակ հին նավ է հայտնաբերվել Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Mövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքին Ինչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր Կամենդատյան37-ամյա տղամարդը խանութից 90 հատ կանացի ներքնազգեստ է գողացել և փախուստի դիմելԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե ՀովհաննիսյանՈսկու գինը կփոխվի՞1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը Կապանում