Արտաքինը կարող է ազդել առաջադիմության վրա
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Մետրոպոլիտանի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ գրավիչ ուսանողուհիներն ավելի հաճախ են ստանում լավ գնահատականներ, քան պակաս գրավիչները: Իսկ արական սեռի ուսանողների արտաքինը չի ազդում առաջադիմության վրա, հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետներն անկախ փորձագետներին ցույց են տվել 18 տարեկանից բարձր տղաների և աղջիկների լուսանկարներ: Փորձագետները գնահատել են ուսանողների գրավչությունը, որից հետո հետազոտողները վերլուծել են ուսանողների առաջադիմության տվյալները: Պարզվել է, որ միջինից ցածր գրավչություն ունեցող աղջիկները բավականին վատ են սովորել:
Ընդ որում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները վատ գնահատական են ստացել միայն ստացիոնար դասընթացներին` երբ դասախոսը տեսել է նրանց: Հեռակա ուսուցման դեպքում արտաքինը չի ազդել գնահատականի վրա:



