Եղունգների շարունակական ներկումը վտանգավոր է առողջության համար
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Պարզվում է, որ պարբերաբար եղունգները ներկող կանանց օրգանիզմ է ներթափանցում տրիֆենիլֆոսֆատ (TPHP) անունը կրող քիմիական նյութը։ Այս փաստը հայտնաբերվել է ամերիկացի հետազոտողների կողմից։ TPHP-ն բավական տարածված և հայտնի էլեմենտ է, այն ապահովում է եղունգների լաքի երկարակեցությունը։
Գիտնականները պարզել են, որ եղունգները ներկելուց 10-14 ժամ անց կանանց օրգանիզմում այս նյութի քանակը 7 անգամ մեծացել է։ Նրա ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա բավարար չափով ուսումնասիրված չէ, սակայն կենդանիների վրա փորձարկումները ցույց են տվել, որ այն բացասաբար է ազդում էնդոկրին համակարգի վրա։



