Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես հետևողականորեն չարչրկում Ալմա-Աթայի «տխրա»-հռչակագիրը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձելով հակադարձել Ռուսաստանի ղեկավարության այն հայտարարություններին, որ հենց Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը կրկին անցավ իր սիրելի «զբաղմունքին»՝ պատասխանատվությունից «թռնելուն» կամ այն իր վրայից «գցելուն»: Փաշինյանի կանխատեսելի ու արդեն հինավուրց ձայնապնակի նման «խազ ընկած», նոր սերնդի համար՝ «վիրուսակիր» պատասխանն այն է, թե՝ ինքն ի՜նչ կարող էր անել, եթե 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այս ընթացքում, նկատենք, Հայաստանի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ներկայացուցիչները բազմիցս ոչ միայն հերքել են Նիկոլ Փաշինյանի՝ ավելի վաղ արած նման հայտարարությունները, այլև առանձին դեպքերում բավականին կոշտ հակադարձել են:

Այդ կոշտ հակադարձումների ամփոփ բովանդակությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է և մանիպուլ յացիա է անում (և դա՝ դեռ չափազանց մեղմ վերաձևակերպմամբ, իրականում գնահատականներն ավելի կոպիտ են եղել): Այս անգամ էլ բացառություն չէր: Քանի որ Նիկոլ Փաշինյանի կրկնած սուտը օրուկես շրջանառվում էր զանազան հեռուստաալիքներով ու կայքերում, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները հրապարակավ հակադարձեցին՝ վերստին բացատրելով՝ ա)Փաշինյանն անհեթեթություն է ասում, բ) ինչու է նրա ասածն անհեթեթ, գ) ինչու է նա նման բաներ ասում: Առհասարակ, այդ չարչրկված ԱլամաԱթայի հռչակագիրը վերաբերում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մի քանիսի կողմից Անկախ պետությունների համագործակցության ձևավորմանը: Հարկ է նկատել, որ ԱՊՀ ստեղծման մասին հռչակագրին նախ՝ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամանակներում են «միացել» կամ այն ստորագրել:

Մի բան, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր «մոռացության» է մատնում: Երկրորդ, որ ամենից կարևորն է. Հայաստանը այդ հռչակագրին միացել է չափազանց որոշակի վերապահումներով, իսկ վերապահումներն էլ ամրագրված են օրենքի ուժ ունեցող, տակավին գործող փաստաթղթով: Վերապահումների իմաստը, էությունը, «աղը» (ում ինչպես հարմար է) այն է, որ, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը» չի՛ տարածվում ԽՍՀՄ նախկին ինքնավարությունների վրա, որոնք իրենց անկախությունը հռչակել են ԽՍՀՄ օրենքների համաձայն: Այդ վերապահումը ուղղակիորեն Արցախի մասին է, քանի որ 20-ականների սկզբին, այն էլ՝ կուսակցական մարմնի որոշմամբ, Ադրբեջանին «կցված» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հենց ԽՍՀՄ կազմում եղած ինքնավարություն էր, որը 1991թ. սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է ԽՍՀՄ օրենքների տառին ու ստորակետին առավել քան համապատասխան: Նիկոլ Փաշինյանը միանգամայն կանխամտածված կերպով այս մասին (վերապահումների) ընդհանրապես ծպտուն չի հանում:

Մինչդեռ, եթե մի փաստաթղթի մասին խոսում ես, այն վկայակոչում ես, ապա գոնե պիտի դա ամբողջական անել: Արժե այն էլ ընդգծել, որ Ալմա-Աթայի հռչակագրում, եթե անգամ ընդունենք, որ այնտեղ անվերապահորեն «տարածքային ամբողջականության» մասին է միայն ասված (ինչն այդպես չի, արդեն նշեցինք), միևնույնն է, Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մասին ոչ մի թիվ չկա: Փաշինյանը, որ այդպես հաճույքով, պատրաստակամորեն, անընդհատ Ալիևին բավարարող 86 600 քառակուսի կմ-ից է խոսում՝ դա կապակցելով իր սիրելի «տխրա»-հռչակագրի հետ, կարո՞ղ է այնտեղ այդ թիվը ցույց տալ, հանել-կոխել չուզողների աչքը: Կարո՞ղ է: Վերջապես, երրորդ՝ ամենից ցցուն ու ակնհայտ իրողությունը. եթե Արցախի խնդրում ամեն ինչ այդքան պրիմիտիվ ու հեշտ էր, ու Հայաստանն էլ, իբրև թե, դեռ 1991-ին «ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը», ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ինչպես դայլայլում է նրա քարոզչամեքենան, հապա էլ ի՞նչ էին մի 30 տարի բանակցում բոլոր այդ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Մինսկի խմբի համանախագահները: Էհ, միանգամից կասեին՝ բանակցելու բան էլ չկա, ճանաչել-պրծել եք, «ցրվեք տներով»:

Այսինքն, բոլորը այդքան, կներեք, անբանիմաց էին, և միայն վերջում եկավ քանքար Նիկոլ Փաշինյանն ու «բոլոր հարցերը» լուծե՞ց: Հասկանում ենք՝ էլի անհեթեթություն է, բայց փակագծերը մեկ անգամ ևս չբացել չի կարելի: Ավելի տեղին կլիներ հայտնի ասացվածքն այն մասին, թե ինչպես 100 գիտուն չկարողացան ջրհորից հանել 1 անգետի նետած քարը, այս դեպքում՝ քարացած աթարը: Ի դեպ, այնպես չէ, թե Ալամա-Աթայի «տխրա»-հռչակագրի մասին վերջին 30 տարվա մեջ ընդհանրապես ոչ մի խոսակցություն չի եղել: Եղել է ու, որքան հայտնի է, «խոսակցություն» բացողը Նիկոլ Փաշինյանն էր, ճիշտ է, այն ժամանակ ընդամենը լրագրող Նիկոլ Փաշինյանը: Հայտնվելով վարչապետի աթոռին՝ նա հետևողականորեն իրականացնում է ադրբեջանական ագիտպրոպի թեզերն արտացոլած իր երբեմնի հրապարակումներում նշած մոտեցումները: Կյանքի է կոչում, այսպես ասած: Ու դա արդեն ոչ թե «երկրի հակառակ կողմն» է, այլ ամենաուղիղ իմաստով՝ «թարսված (շուռ տված) երկիր»:

Փաշինյանի դեպքում, ցավոք, ամեն ինչ պարզ է: Ինչպես պարզ է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը նրան պետք է իր կողմից Արցախի ուրացումը արդարացնելու, «ջրից չոր դուրս» գալու, մի խոսքով՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Դյուրահավատ-միամիտ կամ, ինչ-ինչ շահերից ելնելով, այդպիսին ձևացող լսարանի մոտ դա միգուցե նրան հաջողվի: Բայց միայն այդ «լսարանի» մոտ: «Պատասխանատվությունից խուսափել» կոչվող երևույթի թաքուն «հմայքն» այն է, որ պատասխանատվության պահը հաճախ վրա է հասնում հանկարծակի ու այն ժամանակ, երբ խուսափողին թվում է, թե՝ վերջ, արդեն խուսափել է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարը