Երևան, 02.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն է անհասկանալի այստեղ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

infox.ru-ն «Սատանովսկին պատմել է, թե ինչ է սպասվում Հայաստանին Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց հետո» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ-ի «խաղաղապահ» ներուժի վրա հույս դնելով, շարունակում է Ռուսաստանից հեռանալու իր քաղաքական կուրսը։ «Քանի որ այդ խնդիրները (Լաչինի միջանցքի փակման հետ կապված) առկա են, ապա ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց խնդիրը։ Բայց ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին ԼՂ-ում, այժմ իրավիճակը ավելի լավ կլիներ»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ իրավիճակը Ղարաբաղում շարունակում է մնալ ծանր։

Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանն այլևս չի կարող հույսը դնել Մոսկվայի վրա՝ որպես իր անվտանգության երաշխավոր։ Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սառեցման վերաբերյալ մեկնաբանության մեջ նշել է, որ մոտ ապագայում ղարաբաղցի հայերին սպասվում է քիչ նախանձելի ճակատագիր։ Նրանց ընտրությունը բաղկացած է երկու տարբերակից՝ կա՛մ հեռանալ ցանկացած վայր, կա՛մ ասիմիլացվել Ադրբեջանում կամ Թուրքիայում։ Սատանովսկին իր բլոգում գրել է, որ ներկայիս վարչապետի դեպքում «շուտով Հայաստանը որպես պետություն չի լինի», և դրա համար ավանդաբար մեղադրելու են Ռուսաստանին։

«Նիկոլ Փաշինյանը օրինական ընտրված վարչապետ է՝ չնայած Ղարաբաղյան պատերազմում երկրի պարտությանը։ Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Հայաստանում ապագա ընտրություններում ուրիշն ընտրվի, հայտնի չէ։ Ավելին, չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ այնպիսի բաները, ինչպես քվեարկելը և հաշվելը՝ երկու տարբեր երևույթներ են,- գրել է նա:- Եթե լիներ Խորհրդային իշխանություն, ապա Հայաստանին կօգնեին, ինչպես 1956-ին Հունգարիային և 1967-ին Չեխոսլովակիային։ Սակայն ժամանակակից քաղաքական մտքում նման գործողությունները դիտվում են որպես սխալ։ Ուստի, երազանքներում, թե մի օր Հայաստանում կհայտնվի մի առաջնորդ, որն ինչ-որ բան կշտկի, պետք չէ հույս դնել Մոսկվայի վրա։ Ռուսաստանն այժմ ունի էկզիստենցիալ նշանակության իր մտահոգությունները»։

«Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, որն ակնհայտորեն օրակարգային է Հայաստանում, կթաղի երկիրը։ Ի՞նչն է անհասկանալի այստեղ: Իսկ ի՞նչ գործողություններ և, ամենակարևորը, ինչի՞ հիման վրա պետք է Պուտինը Փաշինյանի հետ կապված մի բան անի՝ դա կանխելու համար, եթե հայերն իրենք ոչինչ չեն արել այդ հարցում և, ամենայն հավանականությամբ, չեն ուզում և չեն կարող անել,- հարց է հնչեցրել Սատանովսկին,- Ռուսաստանը և Հայաստանը չունեն ընդհանուր սահման, և «ոչ մի շանս չկա, որ Ռուսաստանը կմիջամտի նրա ներքին վեճերին, ինչպես դա եղավ Վրաստանում և տեղի է ունենում Ուկրաինայում»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է մտել մոտ 2,4 տոննա նավթամթերք Նեթանյահուն պահանջների նոր ցանկ է ներկայացրել Գազայի նկատմամբ 18-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը․ նրան տեղափոխել են հիվանդանոց Քիմ Քարդաշյանն ամանորյա ֆոտոշարք է հրապարակել. լուսանկարներ Էրդողանը մտադիր է վերադասավորումներ անել Թուրքիայի կառավարությունում Կրոկուսի ահաբեկչության գործով Թուրքիայում մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել Ինչպես պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոնները Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատում է նաև տոնական օրերին. ինչպես զանգահարել 2024 թվականի ամենաարագավազ ֆուտբոլիստների վարկանիշը Նոր տարվա երկրորդ օրը 25 կմ երաժշտություն լսեցի. վարչապետ Աշխարհի ամենացուրտ բնակավայրում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 28 ընկերությունների նկատմամբ Հայկական ինքնաթիռի աղետը Միներալնիե Վոդիում․ «Հետք» Իրանում ավտոբուս է շրջվել․ 16 վիրավոր կա Մահացել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, «սև գնդապետ» Վիկտոր Ալկսնիսը Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել է․ մանրամասներ Ինչ դեպքում կարող է սահմանափակվել այցելությունը հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար. նոր հրաման Ամանորյա հրավառությունից 5 մարդ է մաhացել, տասնյակ վիրավnրներ կան․ Գերմանիա (տեսանյութեր) «Առինջ մոլ»-ի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Volkswagen»-ը, վիրավnր կա․ Shamshyan Մոսկվայում Ասադի դեմ մահափորձ է եղել, նրան թունավորել են. The Sun Երևանում մեքենաների բախումից հետո դրանցից մեկը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր Լինենք ուժեղ ու միասնական՝ հանուն մեր ընտանիքների, մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր վառ երազանքի. Նաիրի ՍարգսյանՄոսկվա-Նորիլսկ երթուղով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց Հրաձգություն՝ Չեռնոգորիայի ռեստորանում. առնվազն 10 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Ամանորյա ընտանեկան ֆիլմեր, որոնք պետք է անպայման դիտել Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Ռուսաստանում ոստիկաններին իրավունք կտրվի ներխուժելու ներգաղթյալների տները Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դուստրը հոր հետ արխիվային լուսանկար է հրապարակել Սպասվում է առանց տեղումների եղանակ Դա կարիերայիս ամենամեծ սխալն էր․ Ժոզե Մոուրինյու Վթար․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իսրայելը սպառնում է ակտիվացնել Գազային հարվածները, եթե ՀԱՄԱՍ-ը չդադարեցնի հրթիռակոծությունն ու ազատ չարձակի իսրայելցի պատանդներին Տարադրամի փոխարժեքները հունվարի 2-ին ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մհեր Ավետիսյանին Նոր տարվա առթիվ Կյանքից հեռացել է «Աստղային պատերազմների» դերասան Անգուս Մաքինեսը Իսրայելը սպառնում է ՀԱՄԱՍ-ին հարվածներ հասցնել Գազայի հատվածինԱրարատի մարզում բախվել են Nissan-ն ու «ՎԱԶ 2107»-ը. բժիշկները պայքարում են վարորդների կյանքի համարԱլիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է զինվելու մեջ Թրամփը «ցանկանում է և կարող է» խաղաղություն բերել Ուկրաինային. Զելենսկի Ինչպես են աշխարհի տարբեր երկրներում դիմավորել 2025 թվականը. CNN-ի ֆոտոշարքը Ի՞նչ չի կարելի անել Օձի տարում. վատ նախանշաններ Mitsubishi-ն գլխիվայր հայտնվել է ձորակում․ 2 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը Երեխայից ազատվելու հարցի շուրջ համաձայնության է եկել մոր հետՌոնալդուն հայտնել է՝ մտադիր է արդյոք մարզիչ դառնալ Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ ի նշան Պաղեստինի հետ համերաշխության․ TRT Haber Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով