Կա´նգ առեք, քանի ուշ չէ, որովհետև ձեր մնալու յուրաքանչյուր օրն իր հետ նոր պարտություն և զիջում է բերելու. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլը 5 տարվա ընթացրում հասցրել է հանձնել Արցախի ու Հայաստանի հսկայական բնակավայրեր, իր քաղաքական կուրսի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվել են, տասնյակ հազարավորները` զրկվել իրենց տներից:
Արցախցիները սեփական տանը, հայրենիքում պատանդի կարգավիճակում են, սովի ու գոյության պայքարի մեջ` մարտնչելով հանուն իրենց ազատության:
Ու սա ունի մեկ գլխավոր մեղավոր և պատասխանատու, որի անունը Նիկոլ Փաշինյան է:
Հիմա նույն Նիկոլն իր տեղակալ Վահագն Ալեքսանյանի ու մի շարք այլ քպ-ականների շուրթերով հրապարակում հավաքված մարդկանց մեղադրում է իրենց իսկ կողմից մեր Հայրենիքին փաթաթած աղետի ու ողբերգության մեջ:
Նրանք իրենց իշխանությանը փրկելու համար պատրաստ են ամեն ինչի` զոհաբերելու նույնիսկ իրենց մերձավեր շրջապատին:
Ձեր իշխանությունը Հայաստանին ու Արցախին միայն սուգ և կորուստ է բերել, որի պատասխանատվությունը հավերժ կրելու եք:
Դուք մեկ անելիք ունեք` թողնել ու հեռանալ` կրելով յուրաքանչյուրդ ձեր մաս պատասխանատվությունը, կա´նգ առեք, քանի ուշ չէ, որովհետև ձեր մնալու յուրաքանչյուր օրն իր հետ նոր պարտություն և զիջում է բերելու:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



