Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք... Եվլախին․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան 30 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակահատված, որ Արցախը լիովին դիտարկվի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ միշտ խոսվել է հիմնախնդրի խաղաղ ու փոխզիջումային հանգուցալուծման մասին։ Իսկ միջնորդների կողմից ընդունելի են եղել Արցախյան հակամարտության կարգավորման հետևյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում։ Այս մոտեցումներից ելնելով էլ՝ միջնորդների կողմից ժամանակի ընթացքում հակամարտության կարգավորման առանձին տարբերակներ են առաջարկվել։

Իսկ այդ տարբերակներում միշտ բարձրացվել է Արցախի կարգավիճակի թեման։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը, հասկանալով, որ Արցախյան հակամարտության միակողմանի լուծում չի լինելու, անընդհատ իր դժգոհությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձել է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո փորձել է այնպես անել, որ հանկարծ համանախագահության ֆորմատը չսկսի գործել։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե Մինսկի խումբը մեռած է, և այն վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար։ Միևնույն ժամանակ, միշտ էլ ադրբեջանական տրամաբանության մեջ է տեղավորվել Թուրքիայի ընդգրկումը հակամարտության կարգավորման գործընթացում։

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը ցույց է տվել, որ կողմնակից է, որպեսզի Արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ հանգուցալուծում ստանա, որի միջոցով էլ խնդիր է դրվել հասնել Արցախի ինքնորոշմանը։ Անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր հետո Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզ ներկայացվեց, որում տեղ գտած կետերից մեկում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունն Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Բաքուն անգամ իրավասու է համարում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Արցախի դեմ, սակայն միջազգային հանրության արձագանքն իներտ է նաև այս դեպքում։ Եվ Բաքվի ագրեսիան գործնական քայլերով դատապարտելու փոխարեն ընդամենը Ադրբեջանի ու Արցախի միջև երկխոսություն սկսելու մասին կոչեր են հնչում։ Բաքուն էլ, Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելով, ցույց է տալիս, թե երկխոսում է Արցախի հետ։

Եվլախի հանդիպումն ընդամենը Բաքվի և Ստեփանակերտի խոսակցության այն մեկնարկային կետն էր, որով Ադրբեջանը միայն Արցախի վերաինտեգրման իր օրակարգն է առաջ մղում։ Այսինքն, Ադրբեջանը ցույց է տալիս, որ գործ ունի ընդամենն իր սուբյեկտի հետ։ Եթե մինչ Արցախի վրա նոր հարձակումը և Եվլախի հանդիպումը Արցախը հրաժարվում էր վերաինտեգրման շուրջ բանակցություններից, ապա հիմա արդեն իրավիճակ է փոխվել։ Ու գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս հայկական կողմը բանակցային գործընթացում միանգամից կորցրեց իր ունեցած դիրքերը, ու միջազգային ձևաչափով հանդիպումները փոխարինվեցին Եվլախով։ Այս համատեքստում ընդունված մոտեցում է միջազգային տարբեր դերակատարների մեղադրելը։

Օրինակ՝ մի մասը, այդ թվում՝ իշխանությունները, մեղադրում է Ռուսաստանին, որ չի աջակցում հայկական կողմին, չի ապահովում արցախահայության անվտանգությունը և չի հակադրվում Ադրբեջանին։ Մի մասն էլ մեղադրում է Արևմուտքին, թե հաշվի առնելով ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման կարևորությունը՝ արևմտյան երկրներն աչք են փակում ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության առաջ։ Բայց ուրիշներին մեղադրելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ հայկական կողմի պատասխանատվության գիտակցումը, քանի որ բոլոր միջազգային դերակատարներն էլ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե Հայաստանի կամ Արցախի։

Ու խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանը իր քայլերը և իր շահերը կարողացել համադրել ու համատեղել միջազգային դերակատարների շահերի հետ։Իրականում Փաշինյանի իշխանությունը գերազանց կերպով միայն բարդացրել է հարաբերությունները գործընկեր պետությունների հետ, կոնֆլիկտներ հրահրել, ինչի արդյունքում էլ տուժել ու տուժում է Հայաստանը։ Հետո էլ Փաշինյանն արդարանում է, թե Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դադարել են ռուս համանախագահի հետ շփվելուց, ինչի արդյունքում էլ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Իրականում, եթե հայկական կողմը ճիշտ քայլեր ձեռնարկեր, ապա համանախագահության ինստիտուտը չէր քայքայվի։ Նույնիսկ հիմա՝ Արևմուտք-Ռուսաստան լարված ու բարդ հարաբերությունների պարագայում, որոշ ոլորտներ կան, որտեղ պատժամիջոցները չեն գործում, այսինքն՝ Արևմուտք-Ռուսաստան համագործակցությունն ուժի մեջ է։

Ատոմային էներգետիկան դրա վառ օրինակն է։ Եվ Արցախյան հակամարտությունը կարող էր լինել այն հարթակներից մեկը, որտեղ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը կարող էին շարունակել նստել մի սեղանի շուրջ։ Բայց դա տեղի չունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դրան դեմ էր արտահայտվում, այլ նաև պայմանավորված էր հայկական կողմի քայլերով։ Համանախագահության հովանու ներքո բանակցային դաշտը պահելուն ուղղված քայլերի փոխարեն Փաշինյանը նախընտրում է սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ ու հաշտության պայմանագրի տարբերակների առցանց փոխանակմամբ զբաղվել։

Թուրքիան միշտ ցանկացել է խցկվել Մինսկի խմբի համանախագահության կազմ, բայց չի ստացվել, իսկ հիմա Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկում է Արցախի թեման ու Անկարային փաստացի դարձնում է միջնորդ։ Դրա համար էլ Էրդողանը Արցախի թեմայով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով է հանդես գալիս։ Մի խոսքով, ամեն ինչ Եվլախին հասցրեց հենց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ պատճառներով, գուցե ժամանակի ընթացքում պարզ դառնա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ ԱՄՆ-ն կարող է ևս մեկ ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ Կոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանՌուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին են Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»