Ջասթին Բիբերի նախկին եւ ներկա սիրուհիներ Քորթնի Քարդաշյանին ու Հեյլի Բոլդուինին միասին «բռնացրել» են ակումբում
ԼԱՅՖՋասթին Բիբերը վերջին երկու ամսում շատ աշխույժ էր սիրային հարցերում:

Սկզբում երգչին կասկածում էին Քորթնի Քարդաշյանի հետ սիրային հարաբերությունների մեջ. հանրահայտ երգիչը գիշերը Քիմի քրոջ հետ էր անցկացրել իր սենյակում, ինչն էլ հենց բամբասանքների ու լուրերի ալիք էր բարձրացրել:

Իսկ հետո ամանորյա տոները կանադացին անցկացրել էր Սեն Բարթս կղզում մոդել Հեյլի Բոլդուինի հետ, որի հետ համբույրներով լուսանկարները երգիչը հրապարակել է իր միկրոբլոգում:

Իսկ երեկ 36-ամյա Քորթնին ու 19-ամյա Հեյլին միանգամայն անսպասելիորեն միասին գնացել են Արմտյան Հոլլիվուդում գտնվող The Nice Guy ակումբ՝ զվարճանալու:

Նրանց ընկերակցում էր Քենդալ Ջենները:

Աղբյուր՝ NEWS.am STYLE
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



