Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը․ Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության սպառնալիք է, Հայաստանի ինքնիշխանության կործանման գլխավոր հրամանատարը։
Հերթական անգամ ներքին և արտաքին թշնամիներ փնտրելով և դրանց դեմ պայքարելով՝ նա ունի մեկ նպատակ՝ դառնալ Հայաստանի Հանրապետության վերջին ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը բարձրագույն արժեք են, որոնք սակայն որևէ աղերս չունեն Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ։
Հայաստանի Հանրապետությանը առաջիկայում սպասվում են առավել բարդ մարտահրավներ, որոնց դիմակայման համար անհրաժեշտ է օր առաջ ունենալ Հայաստանի Հանրապետությանը նվիրված, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ոչ միայն խոսքով, այլև գործողություններով բարձրագույն արժեք համարող, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



