«Զվարթնոց»-ի գնահատականը Եվրոպայից
ԲԼՈԳՆարեկ Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Բազմիցս խոսվել է «բաց երկնքի» քաղաքականության օգտակարության ու զբոսաշրջության ոլորտի վրա դրական ազդեցության մասին: Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրանները ասել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան, և, օգտվելով առիթից, ցանկանում է ընդգծել, որ հիանում է այս երկրի գեղեցկությամբ: Ֆրանկ Բրանները նշել է նաև, որ ՀՀ-ն հարուստ է տեսարժան վայրերով, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունենալ, եթե ներդրվի «բաց երկնքի»
քաղաքականությունը:
Հարկ է նշել նաև, որ Ֆրանկ Բրանները բարձր է գնահատել «Զվարթնոց» օդանավակայանի տեխնիկական հագեցվածությունը, որը չափանիշներով, մարդկային ռեսուրսներով ի զորու է սպասարկել շատ ուղևորների: