Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Բանաստեղծ Հուսիկ Արան նշում է՝ հաճախ են ասում, թե ամեն ժողովուրդ արժանի է իր ներկա վիճակին։ «Մեր ժողովուրդը գոնե իր կերտած վերջին 30 տարվա արդյունքում արժանի չէր այս վիճակին, որում այսօր հայտնվել է։ Մարդիկ փորձում են ելքեր գտնել, աշխատել, բայց շոկային վիճակը պահպանվում է։ Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ Արցախյան հարցի ելքն այսպես կվճռվի։ Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Հիշենք, թե վերջին երկուսուկես տարում ի՞նչ կատարվեց մեր երկրում։ Եկան ու սկսեցին եկեղեցու դեմ պայքարել։ Սկսվեց «Հայոց պատմություն», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների կրճատումը դպրոցական ծրագրերից, «Հայ գրականություն» առարկայից հանվեց հայ բառը։ Սկսվեց ոգեղեն արժեքների, սյուների փլուզումը, որի վրա դարեր շարունակ մեր ազգը հենված է եղել՝ եկեղեցի և պատմություն։ Գործեր հարուցվեցին Արցախյան պատերազմի գեներալների դեմ։ Անմիջապես վերացրեցին Սփյուռքի նախարարությունը, մինչդեռ աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հսկայական սփյուռք ունենք։ Հաջորդիվ գյուղատնտեսության նախարարությունը վերացվեց։

Երրորդն էլ մշակույթի նախարարությունն էր, մինչդեռ մշակույթը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում մեր այցեքարտն է եղել։ Քայլ առ քայլ գնացին ինքնության ոչնչացման, խեղաթյուրման։ Հասարակությանն էլ բաժանեցին հեղափոխականների և ոչ հեղափոխականների, սևերի ու սպիտակների։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը և դրա պահպանումը կառուցեց ատելության վրա։ Ամեն ինչ բաժանեց, կիսեց ու իրար դեմ հանեց»,- ասում է Հուսիկ Արան։ Ընդգծում է՝ ցավոք, պատերազմից հետո էլ նա նույն քաղաքականությունն է վարում։ «Իհարկե, այս ամենի արմատներն ավելի խորքից են գալիս։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը սիրով տոգորված էր և հանկարծ դարձավ ատող զանգված։ Երեսուն տարում կուտակվածը՝ ատելություն, չարություն, անհանդուրժողականություն, նա կարողացավ սրել ու բերել առաջին պլան։ Կարողացավ հասարակությանն իջեցնել մինչև վերջ՝ ամբողջովին փողոցի մակարդակի՝ և՛ իր բառապաշարով, և՛ իր վարվելակերպով։

Ժողովուրդը տեսնում էր, որ իր վարչապետն իջնում ու իրեն էր հավասարվում, նրան սիրում էր, որովհետև իրենցից մեկն է։ Չկար որևէ նշաձող, որ նա, որպես երկրի առաջնորդ, մարդկանց հաներ վերև։ Մեր մեջ ոգեղենը, մշակութայինը երեսուն տարվա ընթացքում անընդհատ ծաղրի ենթարկվեց, ոտնահարվեց։ Եթե մի երկիր ուզում ես քանդես, նրան իր արմատներից ես զրկում, հեռացնում, մտավորականությանը դարձնում ես ծիծաղելի։ Բայց 1990-94 թվականներին, երբ հաղթեցինք պատերազմում, ճիշտ հակառակն էինք։ Մեր մտավորականությունն առաջնային դիրքում էր, հարգում և սիրում էինք մեր մշակույթը, իզուր չէր, որ ադրբեջանցի գրողն ասաց՝ պարտվեցինք ձեր Խաչատրյանին, Սարոյանին»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ ամեն օրն ապացուցում է, որ այս պատերազմը նախապես պայմանավորված է եղել։ «Այնպես չէր, որ ոչնչից դրդված 2018 թվականին ելանք հրապարակ։ Հասցրել էին կոկորդներիս, դուրս եկանք և այդ ճանապարհով իշխանափոխություն արեցինք։ Բայց այդ օրերին շշուկով ասում էին. «Նիկոլը գալիս է Ղարաբաղը հանձնելու համար»։

Հակադարձում էին՝ ի՞նչ է, խելքներդ գցել եք, Ղարաբաղն անհնար է հանձնել և այլն։ Բայց իրադարձությունները բերեցին և հասցրեցին այդտեղ։ Իսկ այսօր էլ GPS-ը տվել է թուրքի ձեռքը, ասում է՝ գծիր Հայաստանի սահմանները։ Ամեն ժամ տեղեկություններ ենք ստանում, թե ինչ դիրքեր զիջեցինք, որ գյուղերը հանձնեցինք։ Արցախի կողմից ամբողջովին բաց է մեր թիկունքը, հիմա անցնում են Սյունիքին և Տավուշին։ Հանգում ենք նրան, որ հատուկ ծրագիր է իրականացվում՝ ոչ միայն հայրենազրկելու, այլ նաև Հայաստանը շարքից հանելու։ Հիմա Զանգեզուրի խնդիրն է դրված։ Ի՞նչ են խոստացել Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ գույն ու բաղադրություն ունի նրա արյունը, դժվար է որոշել։ Միևնույն է՝ ինքը մեր պատմության մեջ որպես հրեշ է մնալու։ Այսպիսի թուրք մեր գլխին եղել է, բայց նման հայ մեր գլխին չի եղել։ Ունեինք 42 հազար քմ տարածքով գրեթե պինդ պետություն, ամուր սահմաններ, որոնք հիմա թուլացնում են, և ունեինք Արցախ։ Այսօր այդ ամենից զրկված ենք։ Մենք 29 տարի կարողացանք մեր անկախությունը պահել, բայց այլևս անկախ չենք։ Սեպտեմբերի 21-ը նշելու ենք այնպես, ինչպես նշում ենք մայիսի 28-ը։ Բացառապես կախված ենք Ռուսաստանից։

Հիմա ասում են՝ ո՞ւմ ընտրենք: Մենք չենք ընտրելու, Կրեմլից հասկացնելու են՝ ում ընտրել, և նրան ենք ընտրելու։ Այո, պետք էր Ռուսաստանի հետ միշտ լավ հարաբերություններ ունենալ, երկուսուկես տարի թքեցին նաև ռուսի երեսին։ Ամռանը ռուսական ռազմաբազան հանելու հարց էին դրել և ապտակը կերանք։ Ճիշտ հարյուր տարի առաջվա պատմությունը կրկնվեց՝ ռուսների հետ հարաբերությունները փչացնում ենք, թուրքը շան հոտառություն ունի, անմիջապես զգում է, սիրախաղի մեջ է մտնում ռուսի հետ՝ Հայաստանի հողերի հաշվին»,-ընդգծում է բանաստեղծը։ Հավելում է՝ այս պատերազմը կարող էր կանխվել: «Եթե չէինք հաղթելու, բայց կարող էինք նաև չպարտվել։ Նիկոլ Փաշինյանն արդարացման որևէ տեղ չունի»,-ասում է Հուսիկ Արան: Նա ամեն դեպքում լավատես է, նշում է՝ ցանկացած իրավիճակից ելք կա։ «Իմ մեջ հավատը միշտ կա, որ լավ է լինելու։

Չնայած ամեն ինչ, կարծես թե, ավելի վատի է գնում։ Մեզ ներսում ենք հոշոտում, իսկ թուրքն էլ առիթից օգտվում է, կարողանում է այս ամենն անել։ Չգիտեմ, թե այդ տղան ինչ է մտածում, ինչ է անում, ոնց է պատկերացնում իր հետագան, իր վիճակը։ Նշեցի՝ նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու։ Վերջին հազարամյակում 32 տարի առաջ կարողացել էինք հող ազատագրել, պահել ու պահպանել։ Քարվաճառը և Լաչինը ամբողջությամբ բնակեցված էին, դա չպետք է հանձներ։ Եթե անգամ ինչ-որ բաներ զիջեինք, ապա դա պետք է արվեր Արցախի անկախության դիմաց։ Գրքերում էինք կարդացել, բայց մեր աչքերով տեսանք, թե ինչպես են հայերին տեղահանում, տներն այրում։ Մեկ Թալեաթն էր 1915 թվականին հայերի տեղահանման փաստաթուղթ ստորագրել, մեկ էլ Նիկոլը 2020 թվականին։ Նա դառնում է հայի անուն ազգանունով Թալեաթը։ Նրան մեկ վայրկյան առաջ պետք է հեռացնել իշխանությունից, ժամանակավոր կառավարություն ստեղծել:

Վազգեն Մանուկյանը փորձ ու կշիռ ունեցող մեկն է, կարող է կազմակերպել հետագա ընտրությունները։ Կգտնվի այն առաջնորդը, որը Հայաստանը կտանի դեպի կայունություն, հզորացում և զարգացում։ Բայց այսօր այնքան է ցածրացրել հասարակությանը, որ անգամ հայրենիքը կորցնելու դեպքում մարդիկ մեծամասամբ չեն գիտակցում, թե ինչ է կատարվել, մասսայաբար դուրս չեն գալիս փողոց։ Եթե ժողովուրդը դուրս չի գալիս, ապա նրան հեռացնելու գործը պետք է ուժային կառույցներն անեն։ Հայաստանում այսօր որևէ մեկը՝ նախարար, պատգամավոր, գործառույթ չի կատարում, քաոսային վիճակ է, իսկ թշնամին վերցնում է այն, ինչ կարող է, քանի դեռ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը։

Նրան ծաղրուծանակի են ենթարկում, բայց այդ ծաղրը մեզ է ուղղված։ Պարտվողին նաև հարգում են, բայց մեզ այնպիսի վիճակի մեջ դրեց, որ մեզ ամենավերջին ձևով նվաստացրեցին։ Բայց թուրքի ուրախությունը կարճ է տևելու, դրան հավատում եմ։ Մեր ազգի մեջ ունենք 5-10 տոկոս նաիրյան գեն, որը չի պարտվում, փյունիկի պես հառնում է։ Մեր պատմության մեջ ավելի ծանր օրեր ենք տեսել, ճիշտ է, այսպես չենք նվաստացել, բայց ծանր հարվածներ ենք ստացել։

Այս պատերազմի բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն, այլ հարց է՝ դրանից դասեր կառնե՞նք, թե՞ ոչ, ուշքի կգա՞նք, թե՞ ոչ։ Մեկ բան ակնհայտ է՝ Արցախի հարցը չէր կարող այս կերպ լուծվել։ Թուրքերն իրենց պայծառ, մենք էլ մեր սև երազում նման հանգուցալուծում չէինք պատկերացնում»,-եզրափակում է Հուսիկ Արան։

Լուսինե Առաքելյան

Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր