Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եվրոպան ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Հայաստանին դավաճանելու մեջ. երկուսդ էլ... ճիշտ եք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ` այսօր Գրանադայում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման մասին: Երեկ հետմիջօրեից լրահոսում սկսեցին շրջանառվել ադրբեջանական լրատվամիջոցների հղումով լուրեր, թե՝ Ալիևը նեղացել է «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումից» և հրաժարվել այդ հանդիպումից: Էրդողանն էլ, հաղորդում էին, մրսել է, բայց ոչ թե ֆրանսիական դիրքորոշումից, այլ՝ ուղղակի, այսինքն՝ նա էլ չի մեկնի Գրանադա: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա հաստատեց, որ հանդիպում չի կայանա, բայց, պաշտոնական տեղեկատվությամբ, հաստատ մեկնելու է Գրանադա, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Իսկ մինչ այդ... Երեկ ուշադրություն գրավեց Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով նա Եվրամիությանը մեղադրեց Հայաստանին դավաճանելու մեջ:

Բառացի հայտարարեց. «Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին»։ Դե, առիթ կար, այնպես չէր, որ առավոտյան արթնացել էր ու որոշել՝ ԵՄ-ին մի հերթական անգամ «կատոկել»: Բանն այն է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն օրերս հայտարարել էր. «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»: Ակամայից ուզում ես ասել՝ հանդարտվե՛ք, տիկնայք և պարոնայք, երկուսդ էլ ճիշտ եք: Դե, համարյա հայտնի սկետչի ոճով: Կամ ոգով: Բայց ամենից ցավալին այն է, որ այս ամբողջ «ճշտի» մեջ իր առաջնային դերն ունի հենց Հայաստանի իշխանությունը իր գործողություններով ու անգործությամբ, հայության շահերը չսպասարկելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, ձեռքերը ամբողջովին Արցախից լվանալով, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալով, անընդհատ զիջելով: Եվ այլն, և այլն...

Ի դեպ, նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպեց ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր գործընկերոջ հետ: Եվ վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կատրին Կոլոննան նույնպես հայտարարեց, թե Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Կոլոննայի ասածի համաձայն, Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև եղած խնդիրները, այսինքն՝ դա Ռուսաստանի պարտավորությունն էր, որը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով, չի կատարվել: Դրա մասին խոսելիս Կատրին Կոլոննան հիշատակեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ջանքերի մասին. «Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»: Ֆրանսիայի պահվածքին ու վերաբերմունքին առանձնահատուկ «ռեսպեկտ», հարգանք, գնահատում: Բայց... Այստեղ, թերևս, պետք է ասել՝ ստո՛պ: Մեկ րոպե: Ախր, ինչպես Պրահայի, այնպես էլ Բրյուսելի հանդիպումների և, այսպես կոչված, «Ալմաթիի հռչակագիրը» մեջտեղ բերելու ամբողջ այդ պատմությունը, Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպումն ու այն «գլուխ բերելը» հենց այն շրջադարձային պահը կամ պահերն են, որոնց ուղղակի հետևանքն է Արցախի հայությանը պատուհասած այս աղետը:

Ողջ խնդիրն այն է, որ Պրահայի, Բրյուսելի հանդիպումների հիմնական շեշտադրումը, նպատակը հենց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) հայտարարությունը «ջրելն» էր, որից հետո Արցախի հայաթափումը Ալիևի և Էրդողանի համար վերածվելու էր և վերածվեց «տեխնիկական հարցի»: Բնականաբար, Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի, շատ մեծ բաժինը. սա չի էլ քննարկվում: Ի վերջո, հանձն էր առել խաղաղապահ առաքելություն իրականացնել, որը, պարզվեց, նրանց ընկալման մեջ վերաբերում էր Արցախի բնակավայրերի մի մասի բնիկ հայ բնակչության տեղահանությունը հսկելուն, պաշտպանության բանակից մնացած ջոկատները զինաթափելուն և՝ ընդամենը: Այսինքն, որ Արցախի հայաթափումը տեղի ունենա առանց զանգվածային ջարդերի: Սա՞ է «խաղաղապահ առաքելությունը»: Եվ, անգամ երբ ադրբեջանական զինուժը ուղղակիորեն գնդակահարեց ռուսական խաղաղապահներին՝ սպանելով նրանցից մի քանիսին ու անգամ առաքելության հրամանատարի տեղակալին, Ռուսաստանը դա «կուլ տվեց»:

Այդ ամենը եղել է, ու այդ խարանը ոչ ոք ու երկար ժամանակ չի ջնջելու: Ու, կրկնենք, սա նույնիսկ վիճարկման թեմա էլ չէ: Բայց, միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ ու ներել այն, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատ արձակեց հակահայ ու մարդակեր Ալիևի ձեռքերը, միաժամանակ՝ գործնականում չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչից հետո Ռուսաստանը հայտնվեց խոցելի դրության մեջ: Վերջին հաշվով, մենք ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, Պուտինից, Ֆրանսիայից, Մակրոնից, Իրանից: Ուզում ենք, որ նրանք ավելի՞ հայ լինեն, քան Հայաստանի իշխանություն ներկայացո՞ղը: Մի իրավիճակում, երբ Արցախի վրա լիովին կանխատեսելի թշնամական ագրեսիա է սկսվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, թե Հայաստանը ուղղակի ուշադիր հետևելու է, պարզ հասկացնում է, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անելու Արցախի հայությանը պաշտպանելու համար, մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ, ումի՞ց ենք ինչ պահանջում:

Լավ, մի՞թե գոնե սեփական դառնաղի պատմությունը՝ առնվազն վերջին 100-150 տարիների, այդպես էլ դաս չի լինում, որ օտարներն իրենց շահերն ունեն, որ «քաղաքակիրթ աշխարհի» քաղաքականությունը երկդիմի է ու երեսպաշտ, որ, որ, որ... Փաստորեն, դաս չի լինում: Ի դեպ, օրերս ՄԱԿ առաքելություն էր մեկնել Ստեփանակերտ: Շատերը տարակուսում էին, թե ի՞նչ են նրանք անելու հայաթափված, անբնակիչ մնացած Արցախում: Հիմա արդեն պարզ է. գնացին, «դիտեցին», հայտարարեցին, թե՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի վատ բան չի եղել, պարզ ասած՝ լեգիտիմացրեցին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը ու... գնացին իրենց գործերով: Վերջիվերջո, Ուկրաինա կա, ուրիշ «տաք կետեր» կան: Սա էլ մեզ դաս: Չնայած... «Դասերը» շատշատ են, դաս սովորողները չեն նշմարվում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան