Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ էր փախած հարսնացուն և ի՞նչ եղավ նրա հետ (ֆոտո)

ԼԱՅՖ

newmag-ը գրում է.

Ինչո՞ւ էր հարսը Սևանի «Հարսնաքար» համալիրից փախել հենց սեփական հարսանիքի օրը և ո՞ւմ հետ է նա այսօր: newmag-ը ներկայացնում է քննարկված թեմայից բացառիկ մանրամասներ:

2015-ի նոյեմբերի 24-ին լրատվական կայքերը հաղորդեցին հարսանիքի ժամանակ փախած հարսնացուի մասին: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել էին` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը: Դեպքը տեղի էր ունեցել Սևանի «Հարսնաքար» համալիրում։ Ականատեսները պատմում են, որ սկեսուրը նկատել էր փախուստի դիմող հարսին, փորձել էր կանգնեցնել նրան, սակայն հարսը հրել էր նրան, նստել մեքենան ու փախել:

Հետո, աստիճանաբար հայտնվեցին մանրամասները: Հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են:

Երիտասարդը Ազատամուտ գյուղից է: 22 տարեկան Նարեկ Գասպարյանը վարսահարդար է, աշխատում էր Ռուսաստանոմ, արձակուրդներին վերադառնում էր հայրենիք: 2 տարի առաջ ծանոթացել էր իր հարսնացուի հետ: Այդ ժամանակ էլ նշանադրվել էին և երկու տարի ապրել նշանված: Երիտասարդները ծրագրում էին հարսանիքից հետո մեկնել Ռուսաստան, հատկապես որ հարսնացուն մատնահարդարման դասընթացնել էր անցել Հայաստանում: Նարեկը հարսանիքի համար 2 միլիոն դրամ վարկ էր վերցրել: Հարսանիքը մեծ շուքով սկսել էին, պսակադրվել եկեղեցում, հետո մեկնել Սևանի «Հարսնաքար»: Այնտեղ էլ պարել էին հարսի պարը, ստացել նվերները: Հարսանեկան երեկոն անցել էր առանց միջադեպերի: Հարսանեկան տորթը միասին կտրել էին, շամպայնը` խմել: Հետո հարսնացուն անհետացել էր: Սկզբում հաղորդում էին, թե հարսնացուն նվերները հետը տարել է: Հետո սա հերքվեց:

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՐՍԱՆԻՔԻՑ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՆՑ

Լրատվամիջոցները ահա այսքանը հաղորդեցին: Դրանից հետո փախուստի դիմած հարսնացուի մասին հիշատակումները դադարեցին: Լրագրողները խոսեցին փեսայի համագյուղացիների և գյուղապետի հետ: Նրանք ցնցված էին արտառոց դեպքից, սակայն մանրամասներ չգիտեին:  Նարեկը և նրա ընտանիքը հարսանիքից հետո գյուղ չեն վերադարձել: Իսկ հարսնացուի մասին հայտնի էր այն, որ սովորել է Իջեւանում, ապա եկել Երևան՝ ուսումը շարունակելու:

12046752_185890458415368_3230793697554718817_n

Newmag-ը պարզել է, որ հարսնացուն 23-ամյա Մարիամ Բուդուրյանն է, որը ծնվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Ավարտել է Իջևանի պետական համալսարանի հումնիտար գիտությունների ֆակուլտետի Մանկավարժություն և հոգեբանություն բաժինը: Ակտիվ ուսանողուհին եղել է համալսարանի գիտական ընկերության անդամ: Համալսարանում էլ հանդես է եկել «Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում»  թեմայով գիտական զեկույցով:

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո Մարիամը տեղափոխվել է Երևան և աշխատել Հյուսիսային պողոտայում գտնվող նախկին «Մոսկվիչկա», այժմ` «Պարմա» սուպերմարկետում:

Փախուստից հետո անմիջապես նա փակել է իր ֆեյսբուքյան էջը, հետո բացել է ուրիշ անունով: Հետաքրքրական է, որ այդ էջը չէր հայտնաբերվի, եթե չլիներ Մարիամի մայրիկի տեխնոլոգիական կիքսը: Ռուզաննա Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրված դստեր հետ լուսանկարում թեգ է արել անհայտ օգտատիրոջ, որը հետո պարզվում է Մարիամի կեղծանունով կերպարն է:

Շարունակությունը՝ այստեղ:

 

ՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»