Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խայտառակ վիճակն իր կառավարման, դիվանագիտական ունակությունների իսպառ բացակայության հետևանքն է․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության խայտառակ վիճակն իր կառավարման, դիվանագիտական ունակությունների իսպառ բացակայության հետևանքն է։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է հանդիպումներով, ելույթներով, այնինչ անհրաժեշտ է ամենօրյա դիվանագիտական աշխատանք, ինչն անում են բոլոր նորմալ երկրները։
Սակայն, երբ նայում ես մեր դեսպանների ցանկն առաջին հերթին մեզ համար ռազմավարական կարևորություն ունեցող երկրներում, հասկանում ես, որ նրանք լավագույն դեպքում կարող են քաղաքային գիդ աշխատել։
Դիվանագիտական կորպուսն անհրաժեշտ է համալրել ոչ միայն հմուտ դիվանագետներով, այլ նաև` այդ երկրներում ազդեցություն ունեցող մարդկանցով, որոնց վստահաբար կարելի է գտնել հենց սփյուռքում։
Փոփոխվող աշխարհում Հայաստանը շարունակում է մոլորվածի պես իր տեղը փնտրել՝ չունենալով որևէ ռազմավարություն։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



