Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Նիկոլ և դատարկություն

Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր։
Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝ մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։

Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։
Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝ ինչ ուզում է, խոսում է՝ ինչ մտքին կգա, թքած՝ իրականության ու հետևանքների վրա։ Իսկ հետևանքը, որպես կանոն, զոհերն են ու հայրենիքի կորուստը։

Բայց դա այդպես է, որովհետև դիմացը լուրջ համակարգ չկա՝ ո´չ ընդդիմություն, ո´չ առաջնորդ, ո´չ կազմակերպված հանրություն, ո´չ առաջադեմ մտավորակություն, ո´չ պատվախնդրությունից եռացող երիտասարդություն։ Կա անտարբերություն և կա լռություն՝ անձնական շահի, անձնական գույքի համար։

Վերջին մեկ ամսում Նիկոլը տվել է հարցազրույցներ, հայտարարություններ, ուղերձներ, ստորագրել է թղթեր, ինչ ասես արել է՝ Արցախը հանձնելուց հետո։ Դիմացը ոչինչ չի արվել։ Լուռ է 400 հազար ձայն ստացած ընդդիմությունը, ներառյալ՝ խորհրդարանական, լուռ են իրենց առաջնորդ կարգածները, Արցախի անունով կայացածները, Արցախի անունով խոշոր կապիտալի տեր դարձածները։ Ի դեպ՝ վերջիններս պարտք են Արցախին ու արցախցիներին։ Հ. Թումանյանն իր գրվածքներում ունի մի այսպիսի միտք՝ հայ փողատերերից հայրենիքի համար, ինքնապաշտպանական ջոկատների համար երբեք հնարավոր չէր ռեսուրս վերցնել խնդրելով, բացատրելով, համոզելով։ Դա հնարավոր էր այլ կերպ։

Այն նույն 15-20 հոգին, որ ամեն օր հակադարձում են Նիկոլին ու փորձում փոխել, շրջել հանրային օրակարգը, անհատներ են և չեն կարող փոխել խաղի կանոնը։ Այդպես անհնար է հակակշռել ամուլ պետական համակարգին, գործակալական տեղեկատվական տեռորին։ Ու զրո դիմադրության պայմաններում Նիկոլը, իհարկե, ինչ ուզում՝ անում է։
Եվ այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարթակի ուժը չափվելու է միկրոֆոնի դեցիբելով, և ոչ թե՝ ասելիքի բովանդակությամբ։

Մինչև Նիկոլի մյուս հարցազրույցը պիտի ձևավորենք նոր հարթակ իրական գործիչներից, ներառյալ՝ նշված 15-20 հոգին, ներառյալ՝ ԱԺ կարգին պատգամավորները, այլ լուրջ դեմքեր, որ սկսենք դինամիկ փոխել մթնոլորտը։ Փոփոխությունների պլատֆորմ՝ հիմքում ունենալով Արցախի տեսլականը և իրական խաղաղության հստակ ուրվագիծը։

 
Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի իրականացումն ապահովելու համար կհատկացվի 1,174.7 մլն դրամ Թվերի հետևում իրականությունը կարող է բոլորովին այլ լինել․ իշխանության նոր PR-ըՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը