Երևան, 15.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը գրում է, թե հիմա պարզ է, որ իսպանական Գրանադայում նախատեսվում էր Երևանի հանդիսավոր կապիտուլ յացիան Եվրամիության հովանու ներքո, որի արդյունքում եվրոպական առաջնորդները կվերցնեին Հարավային Կովկասում «խաղաղության կարգավորման» բոլոր դափնիներն առանց Թուրքիայի և, բնականաբար, Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևի դեմարշի արդյունքում, որը հրաժարվեց մասնակցել այդ միջոցառմանը Էրդողանի մասնակցության արգելքից հետո, ամբողջ պատրաստված ներկայացումը ձախողվեց։ Արդյունքում Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարները ստիպված եղան բավարարվել միայն Նիկոլ Փաշինյանով, բայց դրա էֆեկտը հակառակ ստացվեց։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար քայլեր ձեռնարկելու մասնակիցների հույսերը փլուզվեցին:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարություն են ստորագրել գրեթե միակողմանի, առանց Ադրբեջանի մասնակցության։ Այն հաստատել է նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքները և դրան հաջորդած հայտարարությունները, որոնք Բաքվի համար բացել էին Արցախում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու դարպասները։ Այսինքն, հաստատվել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու՝ արդեն կատարված փաստը, և հետաքրքիր է, որ առաջարկվել է որպես սահմանների վերջնական սահմանազատման հիմք օգտագործել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզները։ Բայց այդ ամենում ամենաուշագրավը Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման կոչն է: Ի՞նչ է դա նշանակում: Ամբողջ հարցն այն է, որ թուրքերի հետ սահմանների ամբողջական բացմամբ Հայաստանում ՌԴ ԶՈւ Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի, ինչպես նաև ռուս սահմանապահների առկայությունը ամբողջությամբ իմաստազրկվում է:

Նման քայլը նշանավորում է տարածաշրջանում Մոսկվայի ռազմաքաղաքական ներկայության ավարտ։ Միակ խնդիրն այն է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան ոչ միայն ներկա չեն եղել այդ ամենին, այլ նաև չեն ստորագրել այդ ծավալուն տեքստը։ Թեև ԵՄ առաջնորդներն ուղղակիորեն էին հրավիրել Ալիևին և Էրդողանին և ստիպել Փաշինյանին 86600 քկմ տարածք «տրամադրել» Բաքվին, այսինքն՝ նաև անկլավները տալ: Ավելին, տարածքների փոխանակման մասին խոսք չկա, ինչպես նախկինում վստահեցրել էր Փաշինյանը, քանի որ Արևմուտքը շտապում է արագ ազատվել ռուսական զորքերից՝ ՀՀ տարածքների նոր հանձնման միջոցով։ Ուստի, անկլավների հանձնումը անհրաժեշտ զիջում էր Բաքվին՝ հակառուսական կամուրջ ստեղծելու և Իրանի համար հյուսիսային ճակատ ստեղծելու հավատարմության դիմաց։ Եվ այստեղ ևս մեկ այլ խայծ կար Ալիևի համար, այն է՝ ողջ Զանգեզուրը գրավելու հրավերը և Թեհրանի հետ Իսլամական Հանրապետության տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու պայմանավորվածությունից հրաժարվելը։

Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում լիովին հույս ունեին, որ ադրբեջանցիները կուլ կտան խայծը և կենթարկվեն սադրանքին, բայց ինչոր բան այնպես չստացվեց, քանի որ Անկարայի համար ձեռնտու չէ տարածաշրջանային պատերազմ սկսելը, իսկ Բաքուն կատաղած է ֆրանսիական իշխանությունների դեմարշներից, որոնք այժմ զինում են հայերին: Այսինքն, ակնհայտ է, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ: Եվ, ինչպես և ենթադրվում էր, իսպանական Գրանադայում ոչ մի հակաադրբեջանական ճակատ էլ չառաջացավ, և դա նախատեսված էլ չէր։ Ավելին, նույն նախանձախնդիր «հայերի պաշտպան» Էմանուել Մակրոնն իր ելույթի ժամանակ շտապեց անմիջապես հայտարարել, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն լինի։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, զանգահարեց Ադրբեջանի նախագահին և անմիջապես գովաբանեց նրան ՄԱԿ-ի մշտական համակարգող առաքելության Ստեփանակերտ այցը կազմակերպելու համար՝ դա գնահատելով որպես դրական քայլ։ Այսինքն, Բեռլինը չի ցանկանում, որ Բաքուն հեռանա Եվրամիությունից։ Եվ, կարծես թե, այս ուղղությամբ խաղը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, համաձայնել է հոկտեմբերի վերջին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Շառլ Միշելի մասնակցությամբ՝ որպես միջնորդ և մոդերատոր։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, Արևմուտքի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի հաղթական կնքում տեղի չի ունեցել, և ռուսական զորքերի անհապաղ դուրս բերումը ձգձգվել է անորոշ ժամանակով, ինչը Մոսկվային տալիս է սկիզբ և հնարավորություն վերախմբավորվելու և նոր քայլեր ձեռնարկելու։

Իսպանական Գրանադայում կայացած այդ ձախողված գագաթաժողովում ակնհայտորեն դրսևորվեց նաև Նիկոլ Փաշինյանի հետագա անկումային քաղաքական էվոլ յուցիան, քանի որ մեկ գիշերվա ընթացքում, Անդրկովկասում «հավերժական խաղաղություն» հաստատելու առանցքային դեմքի փոխարեն, նա հայտնվեց գագաթաժողովի հատակին՝ խեղդվող Վլադիմիր Զելենսկու և վաղուց փտած Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին: Այսպիսով, տրամաբանական ընթացքը Փաշինյանին տանում է պատմության աղբանոց։ Ուկրաինացի խամաճիկի հետ գրկախառնվելու ժամանակ Հայաստանի վարչապետը նույնիսկ չշփոթվեց այն փաստից, որ Կիևը պարբերաբար զենք և զինամթերք է մատակարարել Բաքվին 2020 թվականի պատերազմի ժամանակ, առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

Ճիշտ է, քաղաքականապես վերջնականապես մեռնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հասնել իր գերխնդրին, այն է՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը բացառելում։ Այս ամենով նա ստորագրում է ներկայիս հայկական պետականության մահվան դատավճիռը, քանի որ, ի վերջո, Իրանը չի սպասի, որ այդ հանրապետությունը դառնա Պենտագոնի և ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, և արդեն տարբերակներ է փնտրում Մոսկվայի և Անկարայի հետ բանակցությունների միջոցով լուծելու խնդիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց «Յուվենտուսին» Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ Կարապետյան ընտանիքը` քաղցկեղ ունեցող երեխաների կողքինԱյս մարդը վերջին ութ տարվա ընթացքում ինչ ուզել է, ստացել է Փաշինյանից։ Կա՞ կասկած, որ Փաշինյանի կառավարությունը, եթե վերընտրվի, սա էլ չի ստանա. Նարեկ Կարապետյան Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հորանջելու գաղտնի իմաստը. գիտնականները պարզել են սովորական ռեֆլեքսի գլխավոր գործառույթը Եղանակայնի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել․ ՌԴ Հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփել են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության արդյունքներըՄեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի վրա Որպես իրավաբան՝ պարտավոր եմ մի քանի բան հստակ ասել Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման մասին. Թաթոյան Ռոնալդուի 962-րդ գոլը նպաստեց «Ալ Նասրի» հաղթանակին Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Փետրվարի 15-18-ը ողջ հանրապետությունում ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Արցախցի այս կինն ապրում է անմարդկային պայմաններում. նա օգնության կարիք ունի Մեր սահմաններին խաղաղություն է հաստատվում. Ադրբեջանն արդեն սկսել է համագործակցությունը Հայաստանի հետ․ Ալիև Խոշոր ավտովթար` Երևանում Իրանի նախագահը խոսել է տրանսպորտային միջանցքների եւ Ադրբեջանի հետ նմանությունների մասին Ձմեռային Օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը գրավել է 59-րդ տեղը Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Իգոր Տուդորը Թրամփի զինակիցը կոչ է արել նրան Ուկրաինա «Tomahawk» հրթիռներ մատակարարել Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Վերդերին»․ Լեվերկուզենի «Բայերը»՝ «Սանկտ Պաուլիին» Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել․ Բուֆոնը՝ Ռոնալդուի մասին Հայ հայտնիների անցնող շաբաթն Ինստագրամում Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության կենտրոնական բազայի հարվածման մասին 2026թ․ ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք կարող են ԱՄՆ վիզայի հարցազրույցի օր ամրագրել արտահերթ. Դեսպանատուն Եվրամիությունում հնարավոր են համարել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը մինչեւ 2027թ. Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին, ով տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Ալիեւը Մյունխենում հանդիպել է Զելենսկու հետ Արմավիրի մարզում առևանգված 15-ամյա աղջկա հարազատները դիմում են իրավապահներին՝ պահանջելով գտնել երեխային Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը TRIPP երթուղին ԱՄՆ նախագահի անունով անվանակոչելը ցույց է տալիս դրա նշանակությունը ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար․ Ալիև Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին վերականգնվել է ծանր բեռնատարների երթևեկությունը Սևան-Երևան ավտոճանապարհին 28-ամյա վարորդը «Tesla»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, բետոնե հենասյուներին և հայտնվել ձորում Մենք ընդամենը վեց ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում․ Ալիև Պենտագոնը արհեստական ​​բանականություն է օգտագործել Մադուրոյին բռնելու համար. WSJ Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Մյունխենում հանդիպել են Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիեւը Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները Ռուբիոն քննադատել է «աշխարհ առանց սահմանների» գաղափարը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային որոշ հատվածներում՝ նաև բուք Գյումրիի դպրոցականները ՄԻՊ-ի հետ հանդիպմանը բարձրացրել են մի շարք հարցեր Վթար՝ Եղեգնաձորում, բախվել են «Opel» ու «Toyota», վիրավոր կա Վարդենյաց լեռնանցքը երեկվանից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար