Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը գրում է, թե հիմա պարզ է, որ իսպանական Գրանադայում նախատեսվում էր Երևանի հանդիսավոր կապիտուլ յացիան Եվրամիության հովանու ներքո, որի արդյունքում եվրոպական առաջնորդները կվերցնեին Հարավային Կովկասում «խաղաղության կարգավորման» բոլոր դափնիներն առանց Թուրքիայի և, բնականաբար, Ռուսաստանի մասնակցության։ Բայց Իլհամ Ալիևի դեմարշի արդյունքում, որը հրաժարվեց մասնակցել այդ միջոցառմանը Էրդողանի մասնակցության արգելքից հետո, ամբողջ պատրաստված ներկայացումը ձախողվեց։ Արդյունքում Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրախորհրդի ղեկավարները ստիպված եղան բավարարվել միայն Նիկոլ Փաշինյանով, բայց դրա էֆեկտը հակառակ ստացվեց։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար քայլեր ձեռնարկելու մասնակիցների հույսերը փլուզվեցին:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարություն են ստորագրել գրեթե միակողմանի, առանց Ադրբեջանի մասնակցության։ Այն հաստատել է նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման պայմանավորվածությունների արդյունքները և դրան հաջորդած հայտարարությունները, որոնք Բաքվի համար բացել էին Արցախում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու դարպասները։ Այսինքն, հաստատվել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու՝ արդեն կատարված փաստը, և հետաքրքիր է, որ առաջարկվել է որպես սահմանների վերջնական սահմանազատման հիմք օգտագործել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզները։ Բայց այդ ամենում ամենաուշագրավը Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման կոչն է: Ի՞նչ է դա նշանակում: Ամբողջ հարցն այն է, որ թուրքերի հետ սահմանների ամբողջական բացմամբ Հայաստանում ՌԴ ԶՈւ Գյումրիում տեղակայված 102-րդ բազայի, ինչպես նաև ռուս սահմանապահների առկայությունը ամբողջությամբ իմաստազրկվում է:

Նման քայլը նշանավորում է տարածաշրջանում Մոսկվայի ռազմաքաղաքական ներկայության ավարտ։ Միակ խնդիրն այն է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան ոչ միայն ներկա չեն եղել այդ ամենին, այլ նաև չեն ստորագրել այդ ծավալուն տեքստը։ Թեև ԵՄ առաջնորդներն ուղղակիորեն էին հրավիրել Ալիևին և Էրդողանին և ստիպել Փաշինյանին 86600 քկմ տարածք «տրամադրել» Բաքվին, այսինքն՝ նաև անկլավները տալ: Ավելին, տարածքների փոխանակման մասին խոսք չկա, ինչպես նախկինում վստահեցրել էր Փաշինյանը, քանի որ Արևմուտքը շտապում է արագ ազատվել ռուսական զորքերից՝ ՀՀ տարածքների նոր հանձնման միջոցով։ Ուստի, անկլավների հանձնումը անհրաժեշտ զիջում էր Բաքվին՝ հակառուսական կամուրջ ստեղծելու և Իրանի համար հյուսիսային ճակատ ստեղծելու հավատարմության դիմաց։ Եվ այստեղ ևս մեկ այլ խայծ կար Ալիևի համար, այն է՝ ողջ Զանգեզուրը գրավելու հրավերը և Թեհրանի հետ Իսլամական Հանրապետության տարածքով շրջանցիկ ճանապարհ կառուցելու պայմանավորվածությունից հրաժարվելը։

Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Բեռլինում լիովին հույս ունեին, որ ադրբեջանցիները կուլ կտան խայծը և կենթարկվեն սադրանքին, բայց ինչոր բան այնպես չստացվեց, քանի որ Անկարայի համար ձեռնտու չէ տարածաշրջանային պատերազմ սկսելը, իսկ Բաքուն կատաղած է ֆրանսիական իշխանությունների դեմարշներից, որոնք այժմ զինում են հայերին: Այսինքն, ակնհայտ է, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ոչ թե խաղաղություն է պետք, այլ կոնֆլիկտի նոր օջախ՝ նոր տարածաշրջանային մասնակիցների ներգրավմամբ: Եվ, ինչպես և ենթադրվում էր, իսպանական Գրանադայում ոչ մի հակաադրբեջանական ճակատ էլ չառաջացավ, և դա նախատեսված էլ չէր։ Ավելին, նույն նախանձախնդիր «հայերի պաշտպան» Էմանուել Մակրոնն իր ելույթի ժամանակ շտապեց անմիջապես հայտարարել, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն լինի։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, երբ հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթաժողովին, զանգահարեց Ադրբեջանի նախագահին և անմիջապես գովաբանեց նրան ՄԱԿ-ի մշտական համակարգող առաքելության Ստեփանակերտ այցը կազմակերպելու համար՝ դա գնահատելով որպես դրական քայլ։ Այսինքն, Բեռլինը չի ցանկանում, որ Բաքուն հեռանա Եվրամիությունից։ Եվ, կարծես թե, այս ուղղությամբ խաղը կշարունակվի, քանի որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, համաձայնել է հոկտեմբերի վերջին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ Շառլ Միշելի մասնակցությամբ՝ որպես միջնորդ և մոդերատոր։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, Արևմուտքի հովանու ներքո խաղաղության համաձայնագրի հաղթական կնքում տեղի չի ունեցել, և ռուսական զորքերի անհապաղ դուրս բերումը ձգձգվել է անորոշ ժամանակով, ինչը Մոսկվային տալիս է սկիզբ և հնարավորություն վերախմբավորվելու և նոր քայլեր ձեռնարկելու։

Իսպանական Գրանադայում կայացած այդ ձախողված գագաթաժողովում ակնհայտորեն դրսևորվեց նաև Նիկոլ Փաշինյանի հետագա անկումային քաղաքական էվոլ յուցիան, քանի որ մեկ գիշերվա ընթացքում, Անդրկովկասում «հավերժական խաղաղություն» հաստատելու առանցքային դեմքի փոխարեն, նա հայտնվեց գագաթաժողովի հատակին՝ խեղդվող Վլադիմիր Զելենսկու և վաղուց փտած Սվետլանա Տիխանովսկայայի հետ միասին: Այսպիսով, տրամաբանական ընթացքը Փաշինյանին տանում է պատմության աղբանոց։ Ուկրաինացի խամաճիկի հետ գրկախառնվելու ժամանակ Հայաստանի վարչապետը նույնիսկ չշփոթվեց այն փաստից, որ Կիևը պարբերաբար զենք և զինամթերք է մատակարարել Բաքվին 2020 թվականի պատերազմի ժամանակ, առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ։

Ճիշտ է, քաղաքականապես վերջնականապես մեռնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը դեռ փորձում է հասնել իր գերխնդրին, այն է՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը բացառելում։ Այս ամենով նա ստորագրում է ներկայիս հայկական պետականության մահվան դատավճիռը, քանի որ, ի վերջո, Իրանը չի սպասի, որ այդ հանրապետությունը դառնա Պենտագոնի և ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, և արդեն տարբերակներ է փնտրում Մոսկվայի և Անկարայի հետ բանակցությունների միջոցով լուծելու խնդիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении