Ինչպես թշնամին է քայլ առ քայլ իր գործողություններով հասել Արցախի հայաթափմանը, այնպես էլ այդ ամենին քայլ առ քայլ «աջակցել է» Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ գործողություններով․ Մեսրոպ Առաքելյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իշխանական քարոզիչները լկտիաբար շարունակում են Արցախի հայաթափման մեղավորների «նշանակման» գործընթացը։
Արցախի իշխանությունները, իհարկե, կարող են ունենալ իրենց մեղքի բաժինը ինչ-որ մարտավարական հարցերում։
Արցախի հայաթափման ամբողջական պատասխանատվությունը կրում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ դիվանագիտական աշխատանքներով և Արցախին բոլոր հարցերում թշնամու դեմ մենակ թողնելով։
Իսկ սխալները բազմաթիվ են, որոնք քայլ առ քայլ հասցրել են մեզ այս վիճակին։ Անմտություն է մեկ դրվագ համարել նման ողբերգության միակ պատճառ։
Ինչպես թշնամին է քայլ առ քայլ իր գործողություններով հասել Արցախի հայաթափմանը, այնպես էլ այդ ամենին քայլ առ քայլ «աջակցել է» Հայաստանի իշխանությունը՝ իր սխալ գործողություններով։
Իսկ Հայաստանի իշխանությունների փոքր ու մեծ սխալները շարունակվում են...
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



