Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են:
Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:
Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:
Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



