Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական ցեղասպան վերջին գործողությունից հետո շարունակում է գտնվել նորմալության վիճակում. Մենուա Սողոմոնյան
ԲԼՈԳՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում և Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական համատեղ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» զորավարժությունները, որոնցում ընդգրկված է 3000-անոց անձնակազմ, 130 միավոր զրահատեխնիկա, 100 միավոր հրետանային միջոցներ (աղբյուրը https://t.me/rian_ru/219095):
Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակին (1923թ. հոկտեմբերի 29) ընդառաջ։
Զորավարժությունները տեղի են ունենում Սյունիքին հարող երկու տարածքներում՝ Արցախում և Նախիջևանում։
Այդ մտահոգիչ իրողության համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական ցեղասպան վերջին գործողությունից հետո շարունակում է գտնվել նորմալության վիճակում։ Այլ կերպ ասած՝ շարունակում է գերակայել այն մոտեցումը, որ «որքան փորձեն մեզ ներքաշել պատերազմի մեջ, մենք չենք ներքաշվելու։ Մենք հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը անվտանգության նախապայմանն է»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



