Կիևի դատարանը հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը Ռուսաստանի ռազմական-պատմական ընկերության կենտրոնական խորհրդի անդամ, «Russia Today»-ի լրագրող, հրապարակախոս Արմեն Գասպարյանին հեռակա կարգով տաստ տարվա ազատազրկման է դատապարտել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Укринформ-ին։
Հաղորդվում է , որ դատարանը, ի թիվս այլ մեղադրանքների, Գասպարյանին մեղավոր է ճանաչել նաև «Ուկրաինայի չկայացածության մասին պնդումները քարոզելու» համար և դատապարտել տասը տարվա ազատազրկման։
Ինքը՝ հրապարակախոսը, հայտարարել է, որ դատավճիռն իրեն բացարձակապես չի զարմացրել, քանի որ ըստ ՔՕ-ի, այն հոդվածով, որով իրեն դատել են, առավելագույն պատիժ է սահմանվում տասը տարին։
Գասպարյանը նշել է, որ դատավճռի մասին համացանցից է իմացել և հեգնանքով է վերաբերում դրան։
«Հուսով եմ՝ դատավճիռը ոչ մի կերպ չի ազդի իմ մասնագիտական գործունեության վրա, թեև սա, իհարկե, ծիծաղելի է, քանի որ որոշումը դեռ չենք էլ տեսել»,- հավելել է նա։