Հարսանեկան ռեյդեր․ Ադրբեջանցիների հարսանիքին զինակոչի ծանուցագրեր են բերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական ռեյդեր են անում, որոնց ընթացքում ծանուցագրեր են հանձնում զորակոչին խուսափողներին։ Այս անգամ նման ռեյդ են արել Վորոնեժում՝ ադրբեջանցիների հարսանիքն ընդհատելով։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում էին ադրբեջանական հարսանիքն ընդհատել ոստիկանական ռեյդով եւ զինակոչի ծանուցագրեր տվել։ Նույնպիսի ռեյդ է տեղի ունեցել նաեւ Վորոնեժում։ Ուժայինները զինակոչի ծանուցագրեր են հանձնել բանակից խուսափողներին։ Պատճառը, ըստ «ԱՊԱ»-ի, տասն օր առաջ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքն է եղել, որը տեղի է ունեցել Վորոնեժում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ։ Ադրբեջանցու պատկանող ռեստորանում հնչել է Շեբեն Թովուզլուի «Ղարաբաղն Ադրբեջան է» երգը, ռեստորանում գտնվող հայերն ընդվզել են դրա դեմ։
Ավելին՝ այստեղ