Պեսկովը նշել է, թե որ ռուսներին թույլ չեն տա վերադառնալ երկիր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերի համար գումար հավաքող, տարբեր միջոցառումների ժամանակ Ռուսաստանին սաստող և նրան զրպարտող քաղաքացիները չեն կարող վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հայտարարեց, որ Հայրենիքը մեկն է բոլորի համար և միշտ բաց է բոլորի համար՝ «բացառությամբ թշնամիների»։ Պեսկովն ասել է, որ մեկնածների թվում կան մարդիկ, ովքեր գումար են հավաքում ուկրաինական բանակի համար և օգնում նրան։
«<…> [նրանք] խոսում են տարբեր հասարակական-քաղաքական իրադարձությունների ժամանակ և նախատում մեր երկրին, շատ առումներով զրպարտում մեր երկրին: Այս մարդկանց համար այլեւս հնարավոր չի լինի վերադառնալ այստեղ»,- ասել է Կրեմլի պաշտոնյան MGIMO 360 ուսանողական լրատվական հեռուստաալիքին։
Նա նաեւ հայտարարեց, որ իրենց վրա կգործեն ռուսական օրենքները։