Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ ո՞ւր մնաց այդ ամենը.... «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ էին պատռում՝ կոչեր ուղղելով բոլոր հայերին, որ հանկարծ ու հանկարծ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում ոչ մի լումա, ոչ մի ցենտ, ոչ մի դոլար չտան, չնվիրեն, չհանգանակեն: Դա այժմ իշխանության ղեկին գտնվող թիմի ընդհանրական մոտեցումն էր, երբ նրանք, այսպես ասենք, «ընդդիմություն էին աշխատում»: Բայց միայն դա չէ: Արդեն լինելով իշխանություն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քիչ ջանքեր չգործադրեցին, որպեսզի անվանարկեն «Հայաստան» հիմնադրամը:

Բավական է հիշել թեկուզ հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի հետապնդման պատմությունը, որի շուրջ միտումնավոր մեծ աղմուկ բարձրացվեց: Բայց նույնիսկ այդ քարոզարշավի ազդեցությունը խամրում է այն իրողության առաջ, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, համայն հայությունը մոտ 100 միլիոն դոլար հանգանակեց (հիմնադրամի մասշտաբով, իրոք, աննախադեպ գումար), բայց որը Փաշինյանի կառավարությունը գրչի ճարպիկ շարժումով, հո՛պ, վերցրեց և տնօրինեց իր հայեցողությամբ: Համարվում է, որ այդ 100 միլիոն դոլարը կառավարությունն ի պահ էր վերցրել, այսպես ասենք՝ պարտքով, ուստի ենթադրելի էր, որ այն պետք է վերադարձվի «Հայաստան» հիմնադրամին: Բայց ի՞նչ եղավ այդ 100 միլիոն դոլարը, ո՞ր մասն է վերադարձվել «Հայաստան» հիմնադրամին, ի՞նչ է արվել: Գիտե՞ք: Իսկ չգիտենք, որովհետև այդքան աղմուկ սիրող իշխանությունը դրա մասին լռում է:

Այդքանից հետո դժվար է կարծել, թե աշխարհասփյուռ հայությունը պատրաստ է խոշոր գումարներ հանգանակել «Հայաստան» հիմնադրամին, մանավանդ այժմյան տոտալ անվստահության պայմաններում: Բայց, ինչպես էլ չլինի, հանուն վերը նշված ծրագրերի, գուցե մոտ 10 միլիոն դոլարի չափ գումար հավաքվի: Մեր հայրենակիցները, անկախ նրանից, թե ով է իշխանության, միշտ պետության ու Հայրենիքի կողքին են: Եկեք հպանցիկ դիտարկենք թվերն ու փաստերը, օրինակ՝ վերջին մի 19-20 տարվա տիրույթում: Եվ այսպես. 2004-ին հանգանակվել է մոտ 11 միլիոն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախում «Հյուսիս-հարավ մայրուղու» կառուցմանը (160 կմ): Իսկ 2005-ին հանգանակվել է 7,77 միլիոն ԱՄՆ դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը: Շարունակե՞նք: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվ նշենք, որ 2006 թվականին հանգանակվել է մոտ 13,7 մլն դոլար, որի մեծ մասն ուղղվել է Արցախի վերածնունդ ծրագրի երկրորդ փուլի` Հադրութի շրջանի վերականգնմանը:

Հաջորդ՝ 2007 թվականին «Մեկ ազգ , մեկ ապագա» խորագրով հանգանակվել է 15,2 մլն ԱՄՆ դոլար, որի մեծ մասն ուղղվել է Տավուշի մարզի և Արցախի Մարտունու շրջանի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին՝ դպրոցների, խմելու ջրի համակարգերի կառուցում, ագրարային զարգացման ծրագրեր ֆերմերների համար և այլն: 2008-ին հանգանակվել է ռեկորդային՝ մոտ 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն՝ Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը: Հիմա ավելի ցավոտ. 2009-ի հեռուստամարաթոնը «Մեր Շուշին» խորագրով էր (հանկարծ Փաշինյանը չիմանա): Փաշինյանի ասած՝ «դժբախտ ու դժգույն», մեզ ոչ պիտանի Շուշիի համար եղել է 15,8 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն, գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների՝ ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը: Շարունակե՞նք: 2010 թվական՝ 12,3 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:

2011-ին՝ 12,2 միլիոն դոլար՝ Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, 2012-ին՝ 21,4 միլիոն դոլար՝ Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը, 2013-ին՝ 22,6 միլիոն դոլար՝ Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը, գլխավորապես՝ ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, 2014 ին՝ 12,3 միլիոն դոլար՝ նույն նպատակով: 2015 թվական՝ 10,3 միլիոն դոլար՝ Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, 2016 թ.՝ 15,4 միլիոն դոլար՝ Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը, 2017 թ.՝ 12,5 միլիոն դոլար՝ Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, Արցախում արևային էներգետիկ կայանների տեղակայում...

Այսինքն, հիմնադրամի ծրագրերի ու համայն հայության աջակցության մղման կիզակետում մշտապես առաջին հերթին Արցախն է եղել: Արցա՛խը: Տասնյակ ու տասնյակ միլիոններ ենք ամբողջ ազգով ներդրել՝ ճանապարհների, ջրագծերի, տների, գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ամբուլատորիաների, ոռոգման գծերի ու հազարումի այլևայլ անհրաժեշտ բաների վրա: Եվ ո՞ւր է հիմա այդ ամենը: Այն էլ ասենք, որ առանձին բարերարներ հիմնադրամի ծրագրերի շրջանակներում խոշոր նախագծերի պատասխանատվություն էին ստանձնում ու, երբեմն նույնիսկ խոստացածից ավելի ծախսեր կատարելով, իրականացնում էին դրանք:

Ո՞ւր է հիմա այդ ամենը: Ո՞վ է մեր ճանապարհները, տները, լուսավորված փողոցները, դպրոցները, մանկապարտեզները հանձնել թշնամուն, դեռ մի բան էլ հայտարարում, թե այդ ամենը միշտ էլ թշնամունն է եղել, թե դա «ադրբեջանական տարածք» է: Այսինքն, ի՞նչ, միլիոնավոր հայեր, միլիոնատերեր ու չմիլիոնատերեր, բոլորը անխտիր այդքան անգետ ու անտեղյա՞կ էին, չգիտեի՞ն, որ՝ «դե, Ղարաբաղը մի 20-30 տարի առաջ տված էր», ու տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներ էին նվիրաբերում, հանուն... ոչնչի: Ի դեպ, թեթևակի դիտարկենք նաև Փաշինյանի աղետային իշխանավարման շրջանում հանգանակված գումարներն, ըստ տարիների՝ վերոհիշյալ 100 միլիոն դոլարը դրա մեջ չներառելով, քանի որ դա, ինչպես ասվեց՝ առանձին պատմություն է: 2018 թ.՝ 11 մլն 109 հազար դոլար, 2019թ.՝ 10,2 մլն դոլար, 2021 թ.՝ 12,3 միլիոն դոլար և 2022 թ.՝ մոտ 11 միլիոն դոլար: Հնարավոր է՝ այս տարի էլ մի այդքան հավաքվի: Այս անգամ արդեն բռնի տեղահանված արցախցիների համար: Ոչ Արցախում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր