Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրվա աստղագուշակը

ԼԱՅՖ

Խոյ

Բարդ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ կունենաք նրանց հետ, ում ամենաշատն եք հարգում և գնահատում: Վախենալով էլավելի սրել իրավիճակը՝ կփորձեք զերծ մնալ անկեղծ խոստովանություններից, կթաքցնեք ձեր իրական մտքերն ու ցանկությունները, ինչն էլ իր հերթին խառնաշփոթի ու թյուրիմացութան առիթ կդառնա: Մինչ շրջապատի հետ հարաբերություններ պարզելը, նախ փորձեք հասկանալ ինքներդ ձեզ: Այսօր ծագած կոնֆլիկտների մեծ մասը ոչ թե արտաքին, այլ ներքին բնույթի են: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց, այդ թվում ՝ անշարժ գույք ձեռք բերելուց, ներդրումները ևս ցանկալի չեն:

Ցուլ

Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար: Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն, լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Երկվորյակ

Հնարավոր է որոշ դժվարություններ ծագեն, այն էլ՝ հակառակորդների մեղքով: Այնուամենայնիվ, այսօր լավատեսությունն ու կենսասիրությունը ձեզ չեն լքի: Կառանձնանաք նպատակասլացությամբ և վճռականությամբ, ինչը թույլ կտա հասնել ցանկացած նպատակի: Ձեր հեղինակությունը կբարձրանա: Շրջապատի մարդիկ սիրով կընդունեն ձեր բոլոր առաջարկները և կհետևեն խորհուրդներին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն, կարճ ժամանակում, ձեզ կհաջողվի հարթել դրանք: Այսօր ձեզ ոչինչ չի խանգարի՝ սիրելիի հետ լավ ժամանակ անցկացնելու, կամ նոր ծանոթություններ հաստատելու հարցում:

Խեցգետին

Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի: Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Առյուծ

Եղեք այնպիսին, ինչպիսին որ կաք, և ամեն բան հրաշալի կդասավորվի: Այսօր այն բացառիկ օրերից է, երբ կարիք չկա ջանքեր գործադրել ցանկալի արդյունքների հասնելու համար: Դրան կնպաստեն ոչ միայն դրական միտումների ազդեցությունը, այլ նաև հնարավորությունները ճիշտ գնահատելու, պատրանքներին տուրք չտալու ձեր ունակությունը: Հարմար օր է ոչ պաշտոնական շփումների համար, անգամ գործնական հարցերը ճիշտ է քննարկել ոչ աշխատանքային միջավայրում: Հանդիպման համար այնպիսի վայր ընտրեք, որտեղ ձեզ առավել ազատ կզգաք:Կարճ, գործնական ուղևորությունները լավ կանցնեն:

Կույս

Նպատակահարմար օր է, ինչպես անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կշեռք

Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Կարիճ

Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն, պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով: Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա:

Աղեղնավոր

Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ կայուն չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք բարձր տրամադրություն պահպանելու համար: Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Այծեղջյուր

Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ: Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ջրհոս

Օրվա առաջին կեսին հնարավորինս շատ աշխատեք: Կարող եք համոզված լինել, որ ձեր ջանքերը կգնահատվեն: Թեև որոշ դժվարություններ կլինեն , սակայն փորձեք հանգստություն պահպանել և բարեկամաբար վերաբերվել շրջապատի մարդկանց: Ձեզ հետ շփումը հաճել է և պատահական չէ, որ անձնական և գործնական բնույթի մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանաք: Կենսական ներուժը աստիճանաբար կնվազի: Օրվա երկրորդ կեսին կսկսեք երազել հանգստի մասին: Կհետաձգեք այն գործերը, որոնք հրատապ չեն: Այս ընթացքում ձեզ մոտ նոր մտահաղացումներ կծվեն, որոնք հետագայում կիրագործվեն:

Ձկներ

Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի բոլորին: Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում: Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում