Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասան Արտաշես Ալեքսանյանն՝ իր տանից գողավցած իրերի հայտնաբերման մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Դեկտեմբրի 25-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները նաև գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կալանավորումից հետո նրանց բնակարաններում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ գողացված իրեր՝ թվային ապարատներ, էլեկտրատեխնիկա, հագուստ, ոսկյա զարդեր և այլն: Ի դեպ, նրանք կասկածվում են նաև 1 տասնյակից ավելի, այդ թվում հայտնի դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանային գողության մեջ, որն իրականացվել էր նախորդ տարվա հունվարի կեսերին: Aysor.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք գողոնը ճանաչվել ու վերադարձվել է հասցեատիրոջը: «Դեռևս հայտնի չէ, թե այդ գողոնի մեջ մեր իրերից կա՞ն, թե ոչ, իրե՞նք են մեր տան գողերը, թե չէ: Ճիշտ է, երեկ ինձ կանչեցին ոստիկանություն, բայց ամեն ինչ կնքված տոպրակների մեջ էր: Առաջին հայացքից մեր իրերին նման իրեր կային, բայց պետք է բոլորը ներկա լինեն, բացվի, որպեսզի ճանաչենք: Իհարկե, չեմ կարծում, որ ոսկեղենն ու արծաթեղենը մնացած լինեն, ըստ իս՝ դրանք արդեն իրացված կլինեն, իսկ մանր-մունր բաներից գուցեև հայտնաբերվի: 4 տարբեր բնակարաններ ևս թալանվել էին ու նրանց հասցեատերերը նույնպես պետք է ներկա լինեն իրերի ճանաչմանը: Կոնկրետ այս հանցագործները, եթե չեմ սխալվում, կալանավորվել են թմրանյութերի գործով, բայց խուզարկության ընթացքում նաև գողացված իրեր են հայտնաբերվել»,-մանրամասնեց Ա. Ալեքսանյանը:

Դերասանը դժվարացավ նշել, թե գողության արդյունքում ընդհանուր առմամբ որքան է կազմել իրենց ֆինանսական վնասը. «Այնքան բան էին տարել, որ հաշվել չէր լինի. բացի ոսկեղենից և արծաթեղենից տարել էին նաև իմ բոլոր մեդալները` թե՛ արցախյան պատերազմի մասնակցության, թե Մշակույթի նախարարության կողմից տրված, թե՛ անվանական: Անգամ հեռուստացույց ու ծածկոց էին տարել, մի քանի հնություններ, երեխաների «կասսաները»: Տարել էին նաև այն զարդերը, որոնք կրել եմ ֆիլմերում»:

Թե երբ բոլոր տուժածները կհավաքվեն մեկտեղ և կճանաչեն սեփական իրերը՝ դեռևս հայտնի չէ: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դրանք այնքան էլ մեծ չեն: «Համենայնդեպս, պետք է օրն ու ժամը ինձ հետ հարմարեցնել, որովհետև իմ ժամանակացույցը ծանրաբեռնված է: Պետք է տեսնեմ, ինչպես եմ հարմարեցնում ու տեղեկացնեմ, թե երբ կարող եմ գնալ: Իսկ գողոնի հայտնաբերման, արդեն իսկ իրացված ապրանքների վերադարձման հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, թե օրինապահներն ինչ կորոշեն, օրենքն ինչ է թելադրում: Հուսամ՝ ամեն ինչ ճիշտ կլինի»,-Aysor.am-ի հետ զրույցում հույս հայտնեց դերասանը:

Նելլի Մարգարյա

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում