Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իմ կյանքում արդեն կա մեկն, ում նվիրել եմ սիրտս. Լեւս Դավթյանը՝ հեռուստաեթեր վերադառնալու եւ անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ
Life.panorama.am-ը գրում է.

Դերասան Լեւս Դավթյանին երկարատեւ հեռուստատեսային դադարից հետո շատ շուտով կրկին էկրաններին կտեսնենք: Այս մասին Life.panoarama.am-ին պատմել է Լեւսն ու մանրամասներ հայտնել առաջիկա ծրագրերից:

«Շատ շուտով Հարութ Շատյանի ռեժիսորությամբ 20 մասանոց ֆիլմում պետք է նկարահանվեմ, որը կհեռարձակվի «Արմենիա TV»-ով: Դեռեւս փակագծեր բաց անել չեմ կարող, բայց կնշեմ, որ այս անգամ հեռուստադիտողը ինձ կտեսնի բոլորովին այլ կողմից. ներկայանալու եմ նոր կերպարով, այսինքն՝ լինելու է նոր շունչ ու նոր ասելիք»,- նշեց նա:

Մեր այն նկատառմանը, թե դերասանն ինչպե՞ս է համաձայնել նկարահանվել բազմասերիանոց ֆիլմում, քանի որ նախորդ տարվա ընթացքում կրկին մեզ հետ զրույցում նշել էր, որ սերիալներում մեծ ցանկություն չունի ներկայանալու, Լեւսը նշեց. «Այո, ինձ համար շատ կարեւոր է այն արտադրանքը, որտեղ կներկայանամ: Այս առաջարկը ինձ շատ հետաքրքրեց, նախ շատ եմ հավանում Հարութ Շատյանի աշխատանքները, հետո ինձ գրավեց նաեւ իմ անելիքը այս նախագծում, ինչու չէ նաեւ դերասանական կազմը: Ես շատ ուրախաց, որ այս աշխատանքը երկարաշունչ հեռուստասերիալ չէ, ունի իր արդեն մտածված եւ գրված սցենարը: Հուսամ, ամեն բան կընթանա այնպես, որ ես ինձնից գոհ մնամ»:

Բացի ֆիլմից, Լեւս Դավթյանը շուտով նոր ներկայացմամբ կներկայանա. «Շատ շուտով ձեռնամուխ կլինենք նոր ներկայացման՝ Մարգարիտա Գրիգորյանի «Կայարան» պիեսի հիման վրա, որի ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը: Այս ժանրում մենք կրկին աշխատել ենք՝ լինելու է հոգեբանական դրամմա: Ինձ շատ հաշելի է այս ժանրում աշխատել՝ կարողանում ես ինքնաարտահայտվել եւ միաժամանակ շատ բան սովորել: Պիեսը ընտանիքի մասին է, հերոսներին կմարմնավորենք ես, Անի Ղազարյանը, Սամսոն Ստեփանյանը, Սոնա Մաթեւոսյանը եւ Արսեն Չաչոյանը»:

Անաիս Սարդարյանի, Լեւս Դավթյանի եւ Սոնա Մաթեւոսյանի «410» անունը կրող դերասանական դպրոց-ստուդիան շուոտով կրկին իր դռները կբացի սաների առաջ. «Մարտից մեր դպրոցում կլինեն նոր ընդունելություններ: Արդեն հաջողված աշխատանքից հետո հույս ունեմ կրկին բարեհաջող ընդունելություն եւ ուսումնական շրջան կլինի: Դպրոցը մի պահ դադար վերցրեց զուտ Անաիսի եւ Սոնայի զբաղվածությունից ելնելով, բայց այդ դադարը շուտով կչեղարկվի»,- հավելեց Լեւս Դավթյանը:

2016-ից դերասանը մեծ ակնկալիքներ ունի. «2015-ը ինձ համար այնքան էլ բարեհաջող տարի չէր, իսկ նոր տարուց մեծ ակնկալիքներ ունեմ: 2016-ը արդեն լավ է սկսվել, լավ կլինի, որ այդպես էլ շարունակվի»,- նկատեց նա:

Ի դեպ,  Լեւս Դավթյանի անձնական կյանքում վերջին շրջանում դրական փոփոխություններ են գրանցվել, ինչի մասին առաջինը նա պատմեց Life.panorama.am-ին. «Իմ կյանքում արդեն կա մեկն, ում նվիրել եմ սիրտս, նա ապրում է Փարիզում, բայց աշխարհագրական դիրքի պատճառով մեր միջեւ ընկած հեռավորությունը չի խանգարում զգացմունքների խորացմանը: Դեռեւս չգիտեմ, թե մեր շարունակությունը, որ երկրում կլինի, բայց հույսով եմ՝ այդ շարունակությունը կլինի»,- նշեց դերասանը՝ խոստանալով անձնական կյանքի առավել մանրամասները ապագայում կրկին մեզ վստահել:

Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին