Ինչու չի կարելի վեճից հետո լռել
ԼԱՅՖԵթե վեճից հետո ամուսինները չեն փորձում պարզել վեճի առաջացման պատճառները, այլ պարզապես լռում են, ապա նրանց հարաբերությունները շատ շուտով կործանվում են: Պետք է գիտակցել նաեւ, որ լռությունը ոչ միայն հարաբերություններն է կործանում, այլեւ ձեր առողջությունը:
Գիտնականները ուսումնասիրել են ընտանեկան 79 կոնֆլիկտային իրավիճակ եւ պարզել են, որ ընտանիքի համար ամենավնասակար երեւույթը լռությունն է: Իսկ վեճից հետո լռող ամուսինները փչացնում են նաեւ իրենց առողջությունը, դառնում են ավելի անհանգիստ, նյարդային, հետո` նաեւ ագրեսիվ:
Դրանից բացի, լռելու դեպքում վնասվում է աղեստամոքսային համակարգը, բարձրանում է արյան ճնշումը: Եւ ամենակարեւորը, վեճից հետո լռելն ի վերջո բերում է բաժանման: Այդ պատճառով անհրաժեշտ է պարզել յուրաքանչյուր վեճի պատճառը, փորձել հարթել դրանք` խոսելով զուգընկերոջ հետ:



