Ամուսնության 18-րդ տարեդարձին Անժելիկա Վառումն իր հայտարարությունով անակնկալի բերեց ամուսնուն. լուսանկարներ
ԼԱՅՖԱնժելիկա Վառումն ու Լեոնիդ Ագուտինը արդեն 18 տարի է միասին են: Հունվարի 15-ին՝ իր ամուսնու ծննդյան օրը, Անժելիկան շնորհավորել է իր 47-ամյա երաժիտ ամուսնուն, ինստագրանում լուանկար է տեղադրել և անսպասելի խոստովանություն արել:

«Մենք 18 տարի միասին ենք: Ո՞վ կարող էր մտածել: Իսկապես ճշմարիտ է, որ չկա ոչինչ ավելի մշտական, քան ժամանակավորը … Ես երբեք չեմ հավատացել ամուսնությանը (լավ բանն ամուսնություն չեն անվանի), սակայն ես միշտ քեզ եմ հավատացել: Շնորհավոր ծնունդդ, իմս»,- սև-սպիտակ ընտանեկան լուսանկարը մեկնաբանել է երգչուհին:

Լեոնիդ Ագուտինը նույնպես իր բլոգում հրապարակել է արխիվային կադր իր սիրելիի հետ ու այն, ավանդույթի համաձայն, համալրել հուզիչ բանաստեղծություններով ու ոչ պակաս հուզիչ գրառումներով՝ ուղղված վերջինիս հասցեին: «Իմ թանկագին կին, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ մենք այսքան տարիներ միասին ենք լինելու, ես կհավատայի, այդ պատճառով էլ ամուսնացա քեզ հետ»,- գրել է երաժիշտը:






1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել



