Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ավելի քան երբեւէ մոտ են ամուսնալուծությանը
ԼԱՅՖՎերջին շրջանում համառորեն լուրեր են շրջանառվում, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, ամուսնալուծվում են։ Զույգը վերջերս հանգստի էր մեկնել, սակայն ականատեսները պատմել են, որ նրանք ամեն վայրկյան վիճել են այնտեղ, թեեւ մեկնել էին՝ ամուսնությունը փրկելու,-տեղեկացնում է Past.am-ը։
«Բարկացած պահին Ջոլին հայտարարել է, որ Բրեդն այն մարդը չէ, ում հետ նա ամուսնանում էր, նա ծեր է, փնթփնթան ու այլեւս իրեն պետք չէ։ Ի պատասխան՝ Փիթն ասել է, որ միլիոն դոլար է ծախսել այդ արձակուրդի վրա ու պահանջել է, որ կինը իր փողերը հետ վերադարձնի»,- պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
Եթե Փիթն ու Ջոլին իսկապես բաժանվեն, դա վերջին տարիների ամենահնչեղ բաժանումը կլինի, զույգի ընդհանուր կարողությունը 480 միլիոն դոլար է։ Նրանց ընկերները պնդում են, որ ամուսիններից յուրաքանչյուրը ամեն դոլարի համար պայքարելու է մինչեւ վերջ։



