Մեզ միշտ համոզել են, որ մեր հաղորդումը վարկանիշ չունի, իրականում այդ ամենը սուտ էր. Լուսինե Բադալյան
ԼԱՅՖՀեռուստառադիո հաղորդավարներ Լուսինե Բադալյանն ու Ժակն այլեւս հեռուստաէկրաններին չեն ներկայանում, բայց այս զույգի բացական կարծես թե նկատելի է:Life.panorama.am-ը փորձեց Լուսինե Բադալյանից ճշտել, թե արդյոք մոտ ժամանակներում ինքն ու Ժակը հեռուստատեսություն վերադառնալու ծրագրեր չունեն:
«Այս պահին այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չկան, բայց մտքեր, իհարկե, միշտ ունենք: Հիմա դեռեւս քննարկումների փուլում են այն ծրագրերը, որոնց մասին մտածում ենք: Մենք ունենք տարիների ընթացքում մշակած ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով մեր հեռուստաընկերությունները ի վիճակի չեն եղել իրականացնելու: Ճիշտն ասած՝ էկրաններից հեռանալը նախապես պլանավորված չէր, դա շատ անսպասելի կատարվեց մեզ համար եւ մենք որոշեցինք տոներից հետո դուրս գալ այդ շոկային վիճակից եւ արդեն մտածել նոր անելիքների մասին»,- նշեց հաղորդավարուհին:
Շարունակությունն այստեղ:



