Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքս երկրորդ իմաստը գտավ. Գոհար Հովհաննիսյանը՝ դստեր էքստրեմալ ծնունդի և երկրորդ անսպասելի դեպքի մասին

ԼԱՅՖ

Լife.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Գոհար Հովհաննիսյանի էքստրեմալ ծննդաբերության մասին Life.panorama.am-ը արդեն պատմել է, իսկ այսօր՝ փոքրիկ Գայանեի ծնունդից 40-օր անց, մենք զրուցել ենք երգչուհու հետ, ով մեզ պատմել է փոքրիկի ծնունդից հետո Ավստրալիայի հյուսիսում գտնվող Պերթ քաղաքում իր անցկացրած օրերի եւ դստեր ծնունդից հետո կյանքի փոփոխության մասին:

«Աղջկաս ծնունդը իսկական երազի նման էր, ինքնաթիռում սկսվեցին երկունքիս ցավերը, որը իսկական խառնաշփոթ առաջացրեց ողջ ինքնաթիռում, անմիջապես վայրէջք կատարվեց, ինձ տեղափոխեցին հիվանդանոց եւ ծնվեց իմ հրաշքը: Այդ ամենն այնքան արագ տեղի ունեցավ, որ ես  հիմա անգամ մանրամասները չեմ կարողանում հիշել, իսկապես կարծես երազ լիներ, որը կատարվեց վայրկյանների ընթացքում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Երբ երկրորդ երեխան չէի ունեցել, կարծում էի, որ առաջնեկի նման էլ ոչ մի երեխայի այսպես չեմ սիրի, բայց իսկապես կյանքս երկրորդ իմաստը գտավ: Դստերս հետ աննկարագրելի կապվածություն ունեմ, նա իմ փոքրիկ ընկերն է, անգամ այնտեղ՝ Պերթ քաղաքի հիվանդանոցում, բժիշկներն ու քույրերը զարմացած էին, թե ինչպես եմ վերաբերվում բալիկիս հետ: Օտարության մեջ, երբ մենակ էի, աղջկաս հետ անընդհատ խոսում էի, երգում նրա համար, նա էլ ասես ինձ հասկանում էր, լուռ իր աչուկներով նայում էր ինձ ու լաց չէր լինում, ես էլ ինձ ուժեղ էի զգում, ծիծաղելով ասում էի, որ բժիշկները կմտածեն, թե խելագար եմ»:

Եգչուհին պատմեց նաեւ, որ անսպասելի վերաբերմունքի է արժանացել Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերության կողմից. «Սիդնեյ-Դուբայ չվերթի ավիաընկերությունը մեծ վնասներ կրեց, երբ ինքնթիռը 13 ժամ թռչելու փոխարեն ստիպված եղավ նորից հետ գնալ եւ անսպասելի վայրէջք կատարել, նրանք հետաքրքիր մի ժեստ արեցին. մի քանի օր անց ծաղիկներ, խաղալիք ու փուչիկներ ուղարկեցին՝ շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով, որ իրենց չվերթի ժամանակ մի նոր կյանք ծնվեց, որ իրենց համար դա ոչ թե վնաս էր, այլ շատ հաճելի իրադարձություն»,- պատմեց Գոհարը:

Ի դեպ, Գոհար Հովհաննիսյանը հայտնեց, որ ի տարբերություն շատերի կարծիքի, աղջիկը ՀՀ քաղաքացի է. «Շատերը կարծում են, որ Ավստրալիայի քաղաքացիություն ունենալու համար ենք այնպես արել, որ աղջիկս այնտեղ ծնվի, բայց չէ որ ծնունդը Աստծո ձեռքում է, աղջիկս ծնվեց կանխատեսվածից մեկ ամիս շուտ՝ Ավստրալիայում, բայց ունեցավ ՀՀ քաղաքացիություն»,- նկատեց նա:

Բալիկի ծնունդից 20 օր հետո միայն Գոհար Հովհաննիսյանը թույլտվություն է ստացել Հայաստան գալու, իսկ մինչ այդ նրա հետ կատարվել է երկրորդ հետաքրքիր ու անսպասելի դեպքը. «Ինձ բժիշկը թույլ չտվեծ բալիկիս ծնվելուց անմիջապես հետո վերադառնալ, եւ ստիպված էի, որոշ ժամանակ հյուրանոցում ապրել, բայց կրկին հրաշքի շարունակությամբ հիվանդանոց եկավ անծանոթ մի հայուհի Էմմա անունով, ով այնտեղ է ապրում արդեն 20 տարի: Նա ինձ ասաց, որ պարզապես թույլ չի տա հյուրանոցում ապրել եւ հրավիրեց իր տուն: 20 օր մենք նրա տանը իսկական տան անդամի նման ենք ապրել իր 4 երեխաների հետ միասին: Մինչ այսօր էլ նրա հետ կապս շարունակվում է, ի դեմս Էմմայի՝ նոր քույր եմ ձեռք բերել: Նրա միջոցով հասկացա, որ կապ չունի հայը աշխարհի որ երկրում է ապրում, հայը իր ջերմությամբ մնում է հայ»,- պատմեց Գոհարը:

Գոհար Հովհաննիսյանը նկատեց, որ փոքրիկ Գայանեն արտաքանպես շատ նման է եղբորը, խնամքի հարցում էլ երգչուհին դժվարություններ չի կրում, մեծ սիրով է զբաղվում:

Երգչուհին ու ամուսինը՝ դհոլահար Գուրգեն Թամրազյանը, երեխայի ծնունդից հետո կարեւորում են մկրտությունը. «Մեր տղային մկրտեցինք մեկ տարեկանում, մտածում ենք, որ մեր Գայանեին էլ մկրտենք իր առաջին տարեդարձին: Աստված առաջ, շատ ենք կարեւորում մկրտությունը»,- նշեց նա:

Ի դեպ, Գոհար Հովհաննիսյանը նկատեց, որ որդին իրենց տան նոր անդամին չի խանդում. «Որդիս անասելի շատ է սիրում քույրիկին, անընդհատ համբուրում է, խաղում նրա հետ, ուզում է կերակրել, իր կողքին քնեցնել, խնամել: Այսինքն՝ իսկական մեծ եղբոր նման պաշտպանում է նրան, մեկ-մեկ ծիծաղելով ասում ենք՝ քույրիկին սեփականաշնորհել է»,- պատմեց երգչուհին:

Գոհար Հովհաննիսյանը դեկրետային դադար չի ունենա, նրա խոսքերով, մի փոքր ավելի պասիվ, բայց կշարունակի աշխատել: 2016-ին երգչուհին խոստացավ նոր երգեր, ինչու չէ նաեւ տեսահոլովակներ ու համերգային շրջագայություններ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն