Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կյանքին սիրահարված տղայի ճակատագիրն անհայտ է․ մարտական ընկերներն իրարամերժ կարծիքներ են հայտնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում ապաստանած Միրզաբեկյանների ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հայտնվել է անորոշության մեջ։ 26-ամյա որդուն՝ Արշակին սպասելով հոգեմաշ են եղել։ Կարեն Միրզաբեկանը MediaHub-ին պատմում է, որ եղբոր հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, խոսել են նախքան պատերազմը սկսվելը։

«Դիրքերում էր, երբ արդեն սկսվեց պատերազմը, մենք անընդհատ փորձում էինք կապ հաստատել, բայց գիտեք, այդ օրերին որևէ մեկին զանգելն անհնար էր, քանի որ թշնամին առաջինը հրթիռակոծել էր կապի բոլոր կայանները։ Հետո մեր համագյուղացի աշխարազորայիններից հետաքրքրվեցինք, ասացին՝ «Արշակը վիրավորում է ստացել և տեղափոխվել է հոսպիտալ»։ Մենք գնացինք զինվորական հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտի բոլոր բուժհաստատությունները նայեցինք, ոչ մի տեղ չկար»,- ասում է մեր զրուցակիցը։

Միրզաբեկյանների ընտանիքը մեկ առ մեկ հանդիպել է Արշակի հետ մարտական հերթապահություն իրականացրած տղաների հետ։ Բայց Կարենի խոսքով՝ բոլորը տարբեր լուր են հայտնել իրենց։ 

«Մեկն ասաց, թե տեսել է վիրավոր վիճակում, մյուս ասել է զոհվել է դիրքի հրթիռակոծության ժամանակ, հետո ծանր տեխնիկա է մտել այդ տարածք, իրենք ստիպված իւջել են, մեկ ուրիշն ասել է, թե իբր իջեցրել են դիրքից՝ ոտքից վիրավորված վիճակում։ Լսել ենք նաև, որ զոհվել է, ու դիակը թաքցրել են, իրենք իջել։ Չգտնվեց մեկը, որ հստակ տեղեկություն ասեր։ Մենք հասկանում ենք, որ հնարավոր է զոհվել է, և պատրաստ ենք ընդունել ամենացավալի լուրը, բայց երբ տեղափոխվել ենք Հայաստան, հիմա բոլորն այստեղ ասում են, թե վիրավոր վիճակում է եղել։ Պատկերացնում ե՞ք, թողել են այնտեղ վիրավոր վիճակում ու եկել։ Եթե Արցախում իմանայինք, որ այդպես է, ես ինքս իմ եղբայրների հետ կգնայի, կիջեցնեի դիրքերից, ինչ վիճակում էլ որ լիներ»,- ասաց Կարեն Միրզաբեկյանը։

Ընտանիքի համար հեշտ չի եղել գաղթի ճանապարհը։ Մեծ ընտանիքով 2 օր ու գիշեր անց են կացրել ճանապարհին մանկահասակ երեխաների հետ։ Վերադարձել են մտամոլոր, առանց Արշակի՝ կիսատ։ Եղբոր խոսքով՝ Արշակը կյանքին սիրահարված երիտասարդ էր, երկու երեխաների հայր։ «Սիրում էր երգել, անգամ շատերի ընտանեկան ուրախություններն ինքն էր անցկացնում իր երգ-երաժշտությամբ։ Դրանից բացի, մեր գյուղում՝ Վերին Հոռաթաղում, վարսավիրանոց էր բացել և զբաղվում էր նաև այդ աշխատանքով։ Հումորը տեղը, տրամադրությունը միշտ բարձր մարդ էր»,-ասում է մեր զրուցակիցը, եղբոր հետ հետ կատարվածը համարելով ողբերգություն։ 

image_750x_65a68e9347393.jpg

Այսքանով հանդերձ ընտանիքը հույսը չի կորցնում, որ գուցե հրաշքով նաև ողջ հայտնաբերվի, քանի որ Կարենը կապի մեջ է Կարմիր խաչի առաքելության հետ։ «Խոստացել են, որ այդ տարածքում կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ»։ 

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի հետևանքով մոտ 2 տասնյակ անհետ կորած կա։ Նրանց գտնվելու և ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Հունան Թադևոսյան

Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ