Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կյանքին սիրահարված տղայի ճակատագիրն անհայտ է․ մարտական ընկերներն իրարամերժ կարծիքներ են հայտնում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մասիսի շրջանի Սայաթ-Նովա համայնքում ապաստանած Միրզաբեկյանների ընտանիքը բռնի տեղահանությունից հետո հայտնվել է անորոշության մեջ։ 26-ամյա որդուն՝ Արշակին սպասելով հոգեմաշ են եղել։ Կարեն Միրզաբեկանը MediaHub-ին պատմում է, որ եղբոր հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 19-ին, խոսել են նախքան պատերազմը սկսվելը։

«Դիրքերում էր, երբ արդեն սկսվեց պատերազմը, մենք անընդհատ փորձում էինք կապ հաստատել, բայց գիտեք, այդ օրերին որևէ մեկին զանգելն անհնար էր, քանի որ թշնամին առաջինը հրթիռակոծել էր կապի բոլոր կայանները։ Հետո մեր համագյուղացի աշխարազորայիններից հետաքրքրվեցինք, ասացին՝ «Արշակը վիրավորում է ստացել և տեղափոխվել է հոսպիտալ»։ Մենք գնացինք զինվորական հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտի բոլոր բուժհաստատությունները նայեցինք, ոչ մի տեղ չկար»,- ասում է մեր զրուցակիցը։

Միրզաբեկյանների ընտանիքը մեկ առ մեկ հանդիպել է Արշակի հետ մարտական հերթապահություն իրականացրած տղաների հետ։ Բայց Կարենի խոսքով՝ բոլորը տարբեր լուր են հայտնել իրենց։ 

«Մեկն ասաց, թե տեսել է վիրավոր վիճակում, մյուս ասել է զոհվել է դիրքի հրթիռակոծության ժամանակ, հետո ծանր տեխնիկա է մտել այդ տարածք, իրենք ստիպված իւջել են, մեկ ուրիշն ասել է, թե իբր իջեցրել են դիրքից՝ ոտքից վիրավորված վիճակում։ Լսել ենք նաև, որ զոհվել է, ու դիակը թաքցրել են, իրենք իջել։ Չգտնվեց մեկը, որ հստակ տեղեկություն ասեր։ Մենք հասկանում ենք, որ հնարավոր է զոհվել է, և պատրաստ ենք ընդունել ամենացավալի լուրը, բայց երբ տեղափոխվել ենք Հայաստան, հիմա բոլորն այստեղ ասում են, թե վիրավոր վիճակում է եղել։ Պատկերացնում ե՞ք, թողել են այնտեղ վիրավոր վիճակում ու եկել։ Եթե Արցախում իմանայինք, որ այդպես է, ես ինքս իմ եղբայրների հետ կգնայի, կիջեցնեի դիրքերից, ինչ վիճակում էլ որ լիներ»,- ասաց Կարեն Միրզաբեկյանը։

Ընտանիքի համար հեշտ չի եղել գաղթի ճանապարհը։ Մեծ ընտանիքով 2 օր ու գիշեր անց են կացրել ճանապարհին մանկահասակ երեխաների հետ։ Վերադարձել են մտամոլոր, առանց Արշակի՝ կիսատ։ Եղբոր խոսքով՝ Արշակը կյանքին սիրահարված երիտասարդ էր, երկու երեխաների հայր։ «Սիրում էր երգել, անգամ շատերի ընտանեկան ուրախություններն ինքն էր անցկացնում իր երգ-երաժշտությամբ։ Դրանից բացի, մեր գյուղում՝ Վերին Հոռաթաղում, վարսավիրանոց էր բացել և զբաղվում էր նաև այդ աշխատանքով։ Հումորը տեղը, տրամադրությունը միշտ բարձր մարդ էր»,-ասում է մեր զրուցակիցը, եղբոր հետ հետ կատարվածը համարելով ողբերգություն։ 

Այսքանով հանդերձ ընտանիքը հույսը չի կորցնում, որ գուցե հրաշքով նաև ողջ հայտնաբերվի, քանի որ Կարենը կապի մեջ է Կարմիր խաչի առաքելության հետ։ «Խոստացել են, որ այդ տարածքում կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ»։ 

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի հետևանքով մոտ 2 տասնյակ անհետ կորած կա։ Նրանց գտնվելու և ճակատագրի մասին տեղեկություններ դեռևս չկան։

Հունան Թադևոսյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M