Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալերգիա տղամարդու նկատմամբ

ԼԱՅՖ
Մեր օրերում նոր ալերգենի բացահայտումը դարձել է սովորական երևույթ: Ընդ որում, լինում են բացահայտումներ, որոնք զարմացնում են նույնիսկ գիտնականներին, օրինակ՝ այսպես կոչված սերմնահեղուկից ալերգիայի երևույթը:
 
Իսկ այժմ մի տարածված արտահայտություն՝ «ես ալերգիա ունեմ իրենից», որի տակ թաքնված է բժշկական հիմնավորումը: Հաստատված է, որ սերմնահեղուկը՝ հայտնվելովհեշտոցում կարող է զուգընկերուհու մոտ առաջացնել ալերգիկ ռեակցիա:
 
«Սերմնահեղուկից» ալերգիայի դրսևորման առաջին դեպքերը գրանցվել են 50-ական թվականների վերջին: Այդ տարիներին՝ համեմատաբար լավ էկոլոգիայի պայմաններում, դրանք դիտվում էին որպես յուրահատուկ բացառություն:
 
Վերջերս սերմնահեղուկից ալերգիայի դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Գիտնականները դա բացատրում են ընդհանուր առմամբ ալերգիկ հիվանդությունների թվի մեծացմամբ, ինչպես նաև բժիշկ-ալերգոլոգների որակավորման բարձրացմամբ:
 
 
Ի՞նչ է տեղի ունենում
Սերմնահեղուկից ալերգիայի հիմնական ախտանշաններն են՝
1. ասթմատիկ նոպա,
2. Տենդ,
3.մաշկային ռեակցիա,
4.փսխում,
5.լուծ,
6.այտուցվածություն,
7.գիտակցության կորուստ,
8.նույնիսկ գլխուղեղի արյան շրջանառության խանգարում:
 
Սերմնահեղուկից ալերգիան կարող է դրսևորվել նաև տեղային ռեակցիաներով՝ այրոցով և քորով: Որոշ մասնագետներ գտնում են, որ սերմնահեղուկիցալերգիա կարող է դրսևորվել նաև համասեռամոլների շրջանում, սակայն գիտնականները չունեն տվյալներ այն մասին, թե ինչպես է դա դրսևորվում տղամարդու մոտ:
 
Ախտորոշում
 
Ըստ ԱՄՆ-ի Ցինցինատի համալսարանի գիտնական Ջոնսոն Բերստեյնի տվյալների, տարատեսակ ալերգիաներ ունեցող 1000 կանանցից ամեն ութերորդը տառապում է տվյալ ալերգիայի տարատեսակով: Իսկ կանադացի ալերգոլոգների տվյալներով, պատկերն ավելի ցավալի է՝ սեռական օրգանների շրջանում ցավային զգացողություններ ունեցող կանանցից ամեն երրորդն ունի ալերգիկ ռեակցիա իր զուգընկերոջ սերմնահեղուկից: Այս տվյալները թույլ են տալիս խոսել այն մասին, որ սերմնահեղուկից ալերգիան շատ ավելի է տարածված, քան մինչ այժմ թվում էր:
 
Սերմնահեղուկից ալերգիկ ռեակցիան բնականաբար անդրադառնում է զուգընկերների սեռական կյանքի որակի վրա:
 
Այն կանայք, ովքեր զուգընկերոջը կորցնելու վախից՝ թաքցնում են ալերգիկ դրսևորումները, կամ ում մոտ ալերգիկ ռեակցիան թույլ է արտահայտված, վտանգված են հետագայում ձեռք բերել բավականին լուրջ հիվանդություններ: Բացի այդ, նույնիսկ, եթե կանանց մոտ տղամարդու սերմնահեղուկից ալերգիկ դրսևորումները շատ թույլ են արտահայտվում, ալերգիայի հիմքում ընկած իմունային պրոցեսները կարող է հանգեցնել անպտղության: Այդ դեպքումհղիությունը հնարավոր է միայն արհեստական բեղմնավորման միջոցով, այսինքն դոնորի սերմնահեղուկի ներմուծումով:
 
Բուժում
 
Բուժման համար առաջին հերթին պետք է բացառել ալերգենները, այսինքն՝ դադարեցնել ինտիմ հարաբերությունը համապատասխան «գրգռիչի» հետ: Ամերիկացի գիտնականները նույնիսկ առաջարկում են մինչ ամուսնանալը ստուգել ալերգիայի առկայությունը զուգընկերոջ նկատմամբ: Հիմնավոր բուժման համար օգտագործվում են նույն միջոցները, որոնք լայնամասշտաբ կիրառություն ունեն այս հիվանդության այլ տեսակների դեպքում: Պահպանակիօգտագործումը թույլ կտա խուսափել սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայից:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Ջենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանը