Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կենդանակերպի տարբեր նշանների կանայք՝ սիրո մեջ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյ կնոջ սերը կրքոտ է։ Ոչ մի կիսատոն. ամեն բան լիարժեք և իրական։ Երբ նրանք սիրահարված են՝ նրանց համար զգացմունքն առաջին տեղում է։ Նրանք պատրաստ են նվիրվել դրան ամբողջ կյանքում։ Այս նշանի տակ ծնված կանանց մոտ հարաբերություններն ընթանում են այդ տարերքին համաձայն, սակայն բուռն հարաբերությունները հնարավոր են միայն սիրած մարդու հետ։ Ազատասեր Խոյերը համաձայն են միայն լավագույն տարբերիակին։ Եթե այն չկա՝ նրանք գերադասում են միայնակ մնալ։  Խոյերը միշտ պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում, բայց այդուհանդերձ, սիրում են ուժեղ զուգընկերների։ Նրանք փնտում են այնպիսի մի մարդու, ով չի զրկի նրանց ազատությունից, բայց նաև միևնույն ժամանակ «կավանման» չի լինի։

Ցուլ

Ցուլ կինը ռեալիստ է և հավասարակշռված։ Նա չի ձգտում ցույց տալ իր զգացմունքները։ Այդ իսկ պատճառով, ուրիշ կնոջը ուղղված ձեր հաճոյախոսությունը սկանդալի չի բերի։ Սակայն այն դեպքում, եթե նա համոզված է, որ դուք նրան սիրում եք։ Հակառակ դեպքում՝ դուք կիմանաք նրա զայրութի զորությունը․ այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ այն հազվադեպ է լինում, բայց, իսկապես, կործանարար է։ Ցուլ կանաց էլեգանտության մասին էլ լեգենդներ են պտտվում՝ նրանք հաստատ ունակ են կանացիությունն արտահայտել։

Երկվորյակներ

Այս կանայք, կարծես, իրենց մեջ մի քանի անձանց խճանկար լինեն, և բարդ է նրանց հետ հարաբերություններ ստեղծել։ Եվ եթե ձեզ հաջողվեց հաշտվել «անձերից» մեկի հետ, ապա մյուսը վաղը պարզապես կորոշի ձեզ հետ հանդիպման չգնալ։ Երկվորյակները համոզված են, որ կյանքը դա մի մեծ փորձ է։ Նրանց հետ դուք կմոռանաք միապաղաղ կենցաղի մասին։ Նրանք ակնթարթորեն սիրահարվում են և շատ շուտ պաղում։ Դրա հետ մեկտեղ հակված են կասկածամտությանը։ Այս տեսակ կնոջը կարող է նվաճել այն տղամարդը, որն ունակ կլինի համոզել, որ ինքը լավագույնն է։ Երվորյակների համար սեքսը և սերը հավասար հասկացություններ են։ Ստեղծարարությունն ու անկանխատեսելիությունը այս բնագավառում անսահման է Երկվորյակների մոտ։ Խառնվածքն, ասես, ծովի ափից եկած քամի լինի․ նրանք եւ քնքուշ են, եւ բուռն պոռթքումներով լի։ Անիմաստ է ժամանակ ծախսել իրենց տրամաբանությունն ուսումնասիրելու վրա․ ավելի լավ է՝ տրվեք սիրո զգացմունքներին։

Խեցգետին

Կին Խեցգետինը ռոմանտիկայի և հարմարավետության գագաթնակետն է սիրելիի համար։ Համբույրներ և գրկախառնություններ․․․ապուրներ, կոտլետներ, բլիթներ և անդադար աջակցություն։  Նրանք նույն հոգատարությունն էլ ձեզանից են սպասում, չնայած չեն բարձրաձայնում դա։ Սակայն չարժե լսել նրանց քննադատությունն. այն ցավոտ է խոցում։ Իսկ եթե դուք արժանացել եք Խեցգետնի սիրուն և հարգանքին, նրա հոգում զգացմունքների այնպիսի հոսք  է առաջանում, որ նուկնիսկ 10 հոգու կբավականացնի։ Խեցգետինների անձի մեջ  նկատվում է, այսպես ասած, լուսնի երկու կողմը՝ առավոտյան դուք տեսել եք նրան նուրբ և զգայուն, իսկ երեկոյան հանկարծ հանդիպում եք հաստատակամ և կրքոտ մեկին։

Առյուծ

Կին Առյուծները թանկարժեք արարածներ են, որոնք սիրո և հարգանքի կարիք ունեն։ Իսկ եթե ձեր ուժերից վեր է խարիզմատիկ անձի հետ շփումը, ապա ոչ էլ փորձեք։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են ընկերների շրջապատում ժամանակ անցկացնել։
Առյուծներն ուղղակի ֆիզիկապես չեն հանդուրժում արտաքին վերահսկողությունը՝ ցանկացած դրսևորումներով։ Իսկ հակառակ սեռի ուշադրությունն ընդունում են որպես բնական երևույթ։ Եթե դուք բարդույթավորվում եք, նրանք դա կնկատեն։ Դուք պետք է հավատաք ձեր ուժերին, որովհետև Առյուծները անկեղծ կսիրեն մարդու հենց այդ տեսակը։
Առյուծները կարող են մեծահոգի և հասկացող լինել։ Նրանք գնահատում են գիտակցված հաճոյախոսությոuնները, այլ ոչ թե ձանձրացնող ճառերը։ Նրանք չեն սիրում կաղապարներ։ Ուզո՞ւմ եք նվաճել այս թագուհու սիրտը։ Ուրեմն սովորեք ամեն բան արվեստաբանորեն անել։ Նրանք ամենևին էլ եսասեր, սառը չեն, բայց ոչ էլ ուշադրության հետևից են վազում։

Կույս

Կույսը այն կինն է, որը կարող է ամեն բան թողնել հանուն լուրջ զգացմունքների՝ հաշվի չառնելով ուրիշների կարծիքը։ Նա կարևորում է ազնվությունը՝ առաջին հերթին ինքն իր հանդեպ։ 
Կույս կինը կամ փնտրում է, կամ սիրահարված է։ Առօրյայում նա նյութապաշտ է, սակայն հարաբերությունների մեջ՝ ծայրահեղ ռոմանտիկ։ Նրա ճաշակը արտահայտվում է ամեն տեղ՝ հագուստի մեջ, ինտերիերի ձևավորման, ուտեստների մատուցման․․․Նա իրական կատարելապաշտ է։
Կույսերը շատ հոգատար են։ Դուք կարող եք ապավինել նրանց բոլոր հարցերում. նրանք չեն  հանգստանա, մինչև ամեն բան չկարգավորեն։ Ատում են քննադատությունը։ Որևիցե թերության մասին ավելի լավ է ասեք տետատետ, եթե չեք ուզում կորցնել նրանց։ Կույսը բոլորից շատ է տառապում անկատարության զգացողությունից և հազվադեպ է արտահայտում իր խոցելիությունը։ Սակայն մի գեղեցիկ օր նա ուղղակի կարող է հեռանալ։

Կշեռք

Կին Կշեռքն ուղղակի հմայքի օվկիանոս է։ Նրանք, կարծես, փոքրիկ լուսամփոփներ կլուսավորեն ձեր օրն ու գիշերը։ 
Բարի, դիվանագետ, մի փոքր համառ ու տատնվող։ Որքա՜ն կանացի են նրանք։ Սակայն անհրաժեշտության դեպքում շատ հանգիստ կկատարեն տղամարդու աշխատանքը։
Կին Կշեռքը փողոց դուրս կգա միայն խնամված արտաքինով։ Այս խելացի կանայք գիտեն, որ ամեն բան կապ ունի։ Ունակ են վերլուծելու և սիրում են զրուցել տարբեր մարդկանց հետ։ Նույնիսկ ուրբաթախոսներն են նրանց նկատում և զրույցի մասնակից դառնում։ Կշեռքների նպատակն է՝ համընդհանուր ներդաշնակությունը։

Կարիճ

Կարիճ կանայք խորհրդավոր են և գեղեցիկ։ Տարվել նրանց հմայքով բավականին հեշտ է, սակայն բացահայտել՝ բոլիրին տրված չէ։ Տղամարդիկ պտտվում են այս գայթակղիչ կանանց շուրջ, սակայն հասարակ հաճոյախոսություններով նրան չես գրավի։ Այն մասին, որ դուք նրան դուր եք գալիս, կարող եք հասկանալ նրա խորաթափանց հայացքից։ Կարիճները հպարտանում են իրենց բնատուր ուժով և տաղանդներով։ Իսկ եթե ձեզ մի պահ թվա, որ նրանք մեղմահեզ սուսիկ-փուսիկ են՝ դա պատրանք է։ Նրանք չափազանց էմոցիոնալ են. ուղղակի հարբուխը միշտ չէ, որ ժայթքում է։ Կարիճ-կինը թագուհի և աստվածուհի է, հիասքանչ կողակից և ընկերուհի։

Աղեղնավոր
Աղեղնավոր կինը եզակի է, անկեղծ ու անմիջական։ Եվ ինչպե՜ս են նրանք կարողանում  ոգեշնչել ամենադժվար պահին․․․
Աղեղնավորները անկեղծ են, և այդ պատճառով չարժե նրանց հետ ձևանալ։ Նրանք անկախ են։ Նրանք տանել չեն կարողանում պարծենկոտներին։ Երբեմն ազատության սերն է նրանց միայնության պատճառը լինում։ Բայց եթե կին Աղեղնավորը գտնի իր տղամարդուն՝ կլինի նրա ամբողջ կյանքի ամենահուսալի  ուղեկիցը։ Այդ կինը միշտ ձեր կողքին կլինի, նույնիսկ եթե ձեզանից երես թեքեն ընկերներն ու ազգականները։ 

Նրանք տպավորիչ են և վստահ, գիտեն ոճի բոլոր գաղտնիքները։ Նրանք մեծահոգի են և համբերատար, իսկ զայրույթի պահերին ավելի լավ է նրանց չտեսնել։

Այծեղջյուր

Այծեղջյուր կինն ինքն է պլանավորում իր կյանքը և չի խուսափում դժվարություններից։ Նրանց գրավում է հաջողությունը, և նրանք հասնում են դրան՝ իրենց կարիերան ստեղծելով։ Եթե դուք էլ եք հետաքրքրված դրանով՝ նրանք կարող են լավ խորհուրդ տալ։

Այս քչախոս մարդիկ երբեք չեն նահանջում։ Նրանց հնարավոր չէ կոտրել։ Այծեղջյուրները գնում են առաջ՝ հիշելով իրենց բոլոր նվաճումները։ Նրան հավակնությունները ամբողջովին հիմնավորված են։ Նրանք գիտեն, որ կարող են։ 
Երկարատև բանակցությունները նրանց տարերքը չէ։ Կամ մի լավ առաջարկ արեք նրանց, կամ գլուխները մի տարեք։ Այդուհանդերձ, նրանք ունակ են երկխոսություններ վարել և պատճառներ ու հիմքեր ներկայացնել։

Ջրհոս

Ջրհոսները սիրահարվող են և անկախ։ Այս նշանի տակ ծնվածներին գրավում են փորձառությունները։ Նրանց  անհրաժեշտ են նոր հորիզոններ՝ նրանք ամեն վայրկյան պատրաստ են ընդլայնել իրենց աշխարհայացքը։
Մի մոռացեք, որ այս նշանի ներքո ծնվել են աշխարհը փոխած շատ մարդիկ։ Եթե խլել նրանցից ազատությունը, նրանց ներքին լույսն ուղղակի կմարի։ Նրանք անկեղծ և կրքոտ մարդիկ են և չեն հանդուրժում անարդարությունը։ Իրականում նրանք բարի և հանգիստ են, բայց պաշտում են չենթարկվել հասարակության կարծիքին։ Նրանց ձգում են արտասովոր մարդիկ և իրադարձություններ։

Կին-Ջրհոսը միանգամից կըմբռնի ձեր խոսքերի իմաստը, իսկ ձեզ կթվա, թե նա այս պահին երկնքում է սավառնում։ Սա խոսում է միայն այն մասին, որ նա արդեն ամեն բան հասկացել է և  ձանձրացել է։ Այս մարդիկ չեն սիրում դոփել տեղում։

Ձկներ

Ձուկ կանայք աննկարագրելի կանացի են, գայթակղիչ և խորաթափանց։ Նրանք սիրում են, երբ զուգընկերն իրենց մասին հոգ է տանում, հաճոյախոսում է՝ թեկուզ և ամենապարզ բառերով, չէ՞ որ կարևորը անկեղծությունն է։ 
Դուք առաջին անգամ կշփվեք նրա հետ, բայց ձեզ կթվա, թե ճանաչում եք նրան ամբողջ կյանքում։ Նրանք այնքան զգայուն և սիրող են։ Նրանք երբեք չեն վիրավորի, որովհետև գիտեն՝ ինչքան ցավոտ է դա։
Լուսաբացին  «Ես քեզ սիրում եմ» խոստովանությունն օրվա ամենալավ սկիզբն է նրանց համար։ Ոչ մի ադամանդ չի փոխարինի իրենց որախությունը իրական զգացմունքներից։ Այս կանայք դիվանագետներ են և ազատ են զգում իրենց անծանոթ միջավայրում։ Սակայն, եթե ինչ-որ մեկը որոշի վիրավորել նրանց, շատ մեծ սխալ կգործի։ Այս նրբազգաց մարդիկ արդեն նկատել են ձեր թույլ կողմերը և հաստատ միջոց կգտնեն՝ ձեզ պատասխան տալու համար։

Ըստ՝ NEWS.am STYLE

- See more at: http://style.news.am/arm/news/27316/kendanakerpi-tarber-nshanneri-kanayq-siro-mej.html#sthash.yJnD50Bg.dpuf

Եղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է