Սելին Դիոնի եղբայրը մահացել է քաղցկեղից, 59 տարեկանում
ԼԱՅՖNews.am-ը գրում է .
Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը՝ Դանիել Դիոնը, մահացել է քաղցկեղից, 59 տարեկանում։ Ինչպես գրում է TMZ-ն, երգչուհուն ավագ քույրը հայտնել է, որ իրենց եղբայրն անվանի երաժիշտ էր։ Նա մահացել է հիվանդանոցում, ընտանիքի անդամներով շրջապատված։ Դանիել
Դիոնին կհուղարկավորեն հունվարի վերջին։ Նշվում է, որ նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդն էր։
«Երաժշտություն արարել, ահա ինչն էր նրան իսկապես երջանիկ դարձնում։ Եղբայրս սոխակի ձայն ուներ»,-ասել է նա։
Ինչպես հայտնի է, երկու օր առաջ 73 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո մահացել էր Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անժելիլը։

Սելինը որոշել է հոգեհանգիստը կազմակերպել Մոնրեալի նույն եկեղեցում, որտեղ 21 տարի առաջ ամուսնացել է Ռենեի հետ։

1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



