Լոգասենյակի հայելին քրտնակալելուց պաշտպանելու լավագույն միջոց՝ օճառով
ԼԱՅՖ1in.am-ը գրում է .
Լոգարանի քրտնակալած հայելին հարկ է լինում անընդհատ մաքրել, քանի որ մեկ րոպե անց կրկին ոչինչ չի երևում: Հայելին քրտնակալելուց պաշտպանելու համար marketium.ru-ն առաջարկում է զարմանալի մեթոդ: Ձեզ անհրաժեշտ է միայն սովորական օճառ:
Սովորական օճառով հայելու մակերեսին քաշեք գծեր, ապա դրանք խնամքով շփեք փափուկ կտորով այնքան ժամանակ՝ մինչև այն ամբողջովին անհետանա: Արդյունքում կստացվի փայլող հայելի, որը երկար ժամանակ չի քրտնի: Իսկ երբ այն կեղտոտվի և կրկին սկսի քրտնել, ապա կրկնեք գործողությունը:
Նույն մեթոդը կարելի է կիրառել ձմեռը քրտնող ակնոցների դեպքում. կրկին մի քիչ օճառ քսեք ապակուն և փայլեցրեք:
Այս մեթոդը կարելի է օգտագործել նույնիսկ սուզալողի դիմակի վրա՝ ավելի հստակ տեսանելիություն ապահովելու համար:




1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



