Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընգերություն ես անում անբարոյականի տղու հետ՝ դու էլ ես անբարոյականի տղա». Արմավիրում դեռահասը դանակահարել է 13-ամյա տղային

ԼԱՅՖ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է դպրոցական Արման Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

10-րդ դասարանի աշակերտ Արմանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ 13-ամյա Հ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին՝ 2015 թվականի հունիսի 5-ին, անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Արմանն ընդամենը 14 տարեկան էր:

Ըստ դատական ակտի՝ Արմանի որոշ ընկերներ վերջին շրջանում չեն ցանկացել ընկերություն անել նրա հետ՝ պատճառաբանելով, թե նա միաժամանակ ընկերություն է անում այնպիսի տղաների հետ, ում մայրը «բարոյական տեսանկյունից լավ վարքագիծ չունի»:

Արմանը փորձել է այդ տղաների հետ վերականգնել հին ընկերությունը, նրանք մերժել են: Այդ մերժման պարզաբանման ժամանակ անչափահաս Հ.-ն մեկնաբանել է՝ եթե Արմանն ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, ուրեմն նա էլ է անբարոյականի տղա:

Հ.-ի խոսքերից Արմանը վիրավորվել է, երկու օր շարունակ անչափահաս տղաները այս հարցի շուրջ պարզաբանումներ են կատարել: Դա դուրս է մնացել չափահասների ուշադրությունից: Իսկ անչափահասների պարզաբանումը գնալով թեժացել է:

2015 թվականի հունիսի 5-ին Արմանը փորձել է Հ.-ից բացատրություն ստանալ՝ իրեն անբարոյականի տղա անվանելու համար:

Արմավիրի մանկապարտեզներից մեկի մոտ Արմանը վեճի մեջ է մտել Հ.-ի ու նրա ընկերների հետ: Տղաներից մեկի առաջարկով Արմանն ու Հ.-ն առանձնացել են մոտակա ավտոտնակների միջնամասում: Խոսակցությունը Արմանն ավարտել է թևքի մեջ պահված խոհանոցային դանակով Հ.-ի կրծքավանդակի ձախ կեսին հասցրած հարվածով:

Հ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս տղաները դեպքի վայրից փախել են:

Արմանն իր նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հայրը շուրջ մեկ տարի է՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ինքն ընկերություն է արել իրենց թաղի տղաների հետ: Մի քանիսը հրաժարվել են իր հետ ընկերություն անելուց՝ պատճառաբանելով, թե ինքն ընկերություն է անում մի անբարոյական կնոջ տղաների հետ: Մոտ վեց ամիս նրանք իր հետ ընկերություն չեն արել:

Մի օր ինքն այդ տղաներին տեսել է պաղպաղակի վաճառքի կետում: Նրանք իրեն ասել են, որ եթե Ա.-ի մայրն անբարոյական է, ուրեմն Ա.-ն վատ տղա է, նրա հետ պետք չի ընկերություն անել: Ինքը փորձել է նրանց բացատրել, որ Ա.-ն իրականում լավ տղա է, կապ չունի՝ նրա մայրն ով է: Դրանով այդ օրը խոսակցությունն ավարտվել է:

Հունիսի 5-ին, ինքը նորից հանդիպել է տղաներին: Նույն թեման շարունակվել է: Այս անգամ արդեն տղաները փորձել են ապացուցել, որ եթե ինքն «ընգերություն ա անում անբարոյականի տղա Ա.-ի հետ, ուրեմն ինքն էլ ա անբարոյականի տղա»:

Ինքը վիրավորվել է, նրանց կանչել է մանկապարտեզի մոտ՝  խոսակցությունը շարունակելու:

Ճանապարհին նկատել է, որ նրանք մետաղե ձողեր են վերցրել ցուցադրական՝ իրեն վախեցնելու նպատակով: Ինքը մենակ է եղել, նրանք՝ երեք հոգով: Մանկապարտեզի մոտ ինքն էլ է գտել մի մետաղե առարկա՝ նրանց վախեցնելու, հարձակման դեպքում էլ պաշտպանվելու համար:

Եվս մի տղա է եկել՝ խոսակցությանը մասնակցելու, հարցին լուծում տալու համար: Նա պահանջել է, որ ձեռքների երկաթները գցեն, նոր խոսեն: Իրենք այդպես էլ արել են:

Հ.-ն ասել է, թե լավ է արել, որ իրեն անվանել է անբարոյականի տղա: Նա նորից նույն պատճառաբանությունն է բերել՝ որ ինքն ընկերություն է անում անբարոյականի տղայի հետ: Ինքն էլ Հ.-ին ասել է, որ խոսքերի համար պատասխան է տալու:

Քայլելով գնացել է իրենց շենքի բակ: Տղաներն էլ իր հետևից են եկել: Քանի որ ահավոր նեղված էր ու մենակ, զանգել է մեծ եղբորը, որ նա գա ու միջամտի: Հասել են ավտոտնակների միջնամաս: Այնտեղ ինքը մի հարմար երկաթե առարկա է փնտրել՝ Հ.-ին պատժելու համար: Աչքին ընկել է մի խոհանոցային դանակ: Վերցրել ու աննկատ դրել է վերնաշապիկի աջ թևքի մեջ:

Տղաները հասել են իրեն: Ինքը զանգել է մեծ եղբորը, հեռախոսը փոխանցել տղաներից մեկին: Նա եղբորն ասել է, թե մարդիկ իրենց մոր մասին վատ բաներ են խոսում: Հեռախոսը վերադարձրել են իրեն: Ինքն այն դրել է գրպանը, անմիջապես թևքի միջից հանել է դանակը ու մեկ անգամ հարվածել է Հ.-ի ձախ թևատակի շրջանին: Հարվածից հետո Հ.-ն հետ է քաշվել:

Ինքը հարվածից հետո թուլացել է: Տղաները փախել են, ինքն էլ է վազել: Ճանապարհին դանակը գցել է: Հասել է ավտոկայան, ցանկացել է Երևան գնալ, բայց ոստիկանները բռնել են իրեն ու բերման են ենթարկել:

Արմանն ասել է, թե ինքը ցանկացել է դանակով հարվածել Հ.-ի թևին, բայց նա թևը բարձրացրել է, հարվածը դիպել է թևատակին:

Դատարանում Արմանն իրեն մեղավոր  է ճանաչել, պնդել է նախաքննական ցուցմունքները, նշել է, թե ինքը չի ցանկացել Հ.-ին սպանել, ուզեցել է հարվածել նրա թևին, բայց հարվածը կողքին է դիպել: Ինքը ցանկացել է Հ.-ին վնասել, ինչպես նաև պաշտպանվել է: Ինքը հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ էլ հարվածելու, բայց չի արել: Վախեցել է, գիտակցել է, թե ինչ տեղի ունեցավ:

Արմանն ընդգծել է, որ տուժողն ու ընկերները իր և ընկերների մայրերի հասցեին անվայել են խոսել: Նա դատարանից ներողամտություն է ակնկալել, որ ուսումը շարունակի:

Տուժող Հ.-ն հայտնել է, թե Արմանի հետ ծանոթացել է դեպքից երեք օր առաջ՝ պաղպաղակի վաճառքի կետում: Մինչ այդ ընկերներն ասել են, թե Արմանը լավ տղա չի, որովհետև վատ տղաների հետ է շփվում:

Ինքը հարցրել է՝ իսկ ինչո՞ւ են նրանք Արմանի հետ ընկերությունը շարունակում: Նրանք ասել են, թե Արմանն իրենց հետևից ընկած է, ուզում է իրենց հետ ընկերություն անել, բայց իրենք մերժում են: Այդ օրն էլ եկել, կանգնել է իրենց կողքին, ցանկացել է շփվել: Բայց տղաները «տոն չեն տվել», ասել են, որ իրենցից հեռու մնա: Ինքն էլ բացատրել է, որ նա ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, դրա համար իրենք չեն ցանկանում հետը ընկերություն անել:

Հերթական խոսակցության ժամանակ Արմանն իրեն ասել է. «Իմ ու քո մեջ մի բան էն չի լինելու»: Այդ արտահայտությունից ինքը հասկացել է, որ նա նկատի ունի՝ իրենց մեջ արյուն է թափվելու:

Դեպքի պահին Արմանը հեռախոսով մեծ եղբորն ասել է՝ կանեմ, կտեսնես: Նա հանկարծ թևքի մեջ եղած դանակը իջեցրել է ափի մեջ ու դանակով ուժգին հարվածել է իր կրծքավանդակի ձախ կեսին:

Տուժողը դատարանում պնդել է, թե Արմանն իրեն երկրորդ անգամ էլ կխփեր, եթե նրան չբռնեին: Արմանը «ղժժացել է՝ թողեք, պիտի մորթեմ»: Ուրեմն՝ ցանկացել է իրեն սպանել: Իր թոքի մի մասը հեռացրել են, ինքը պահանջ ունի, դատարանից արդարադատություն է ակնկալում: Ենթադրում է, որ Արմանն իրեն սպանելու համար է խփել…

Դատարանը եզրակացրել է, որ Արման Մ.-ն մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արման Մ.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծնողի հսկողությանը հանձնված Արման Մ.-ն կալանքի տակ կառնվի, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Որպես տուժողին պատճառված վնասի հատուցում՝ ամբաստանյալի ծնողից կբռնագանձվի 1 միլիոն դրամ:

Բաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԲժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվելԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Որ արյան խումբ ունեցող մարդիկ են ավելի երկար ապրումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով