Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անչափ երջանիկ եմ. «ԴոՄիՆո» սիթքոմի դերասանուհի Ելենա Վարդանյանը` ստեղծագործական ու անձնական կյանքի մասին

ԼԱՅՖ

Վառ եւ գեղեցիկ արտաքինով եւ դերերով հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանին հեռուստադիտողը վերջին շրջանում տեսնում է «ԴոՄիՆո» սիթքոմում: Նելլի Վարդանովնային այդպես էլ չի հաջողվում գերել Նորիկին, բայց փոխարենը նրան մարմնավորող Ելենա Վարդանյանը, համոզված ենք, արդեն հասցրել է գերել բազմաթիվ հեռուստադիտողների սրտերը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Ելենայի հետ իր ստեղծագործական եւ անձնական նորություններից: Զզրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

-Ելենա միշտ համարձակ եւ աչքի ընկնող վառ կերպարների եք մարմնավորում: Հեռուստադիտողն էլ հաճախ է նույնացնում կերպարին եւ դերասանին. Ձեզ նման համեմատությունները չե՞ն անհանգտացնում:

-Անկեղծ ասած` առօրյա կյանքում միայն բարություն եւ հարգանք եմ ստանում իմ երկրպագուներից: Բնական է, որ իմ վառ կերպարները ոմանց կարող են թյուրիմացության մեջ գցել, բայց ես որոշակի դերասանական խորամանկությունների եմ դիմում եւ կարծում եմ` դա ինձ օգնում է հասնել նրան, որ իմ հանդիսատեսը ոչ թե քննադատի իմ կերպարներին, այլ ինձ հետ միասին զվարճանա նրանց խաղով:

-«ԴոՄիՆո» սիթքոմում մարմնավորում եք Նելլի Վարդանովնային: Կարծես թե` սիթքոմի առաջին եթերաշրջանը մոտեցավ ավարտին: Արդյո՞ք Ձեր կերպարին կտեսնենք նաեւ սիթքոմի շարունակության մեջ:

-«ԴոՄիՆո» նախագիծը իսկապես շատ լավը ստացվեց: Ինչ վերաբերում է դրա հետագա ընթացքին եւ իմ մասնակցությանը, միայն կարող եմ ասել` կապրենք, կտեսնենք:)

-Իսկ նոր նախագծերում նկարահանվելու առաջարկներ դեռեւս չունե՞ք:

-Բավականին շատ առաջարկներ ունեմ, որոնք հաճույքով աչքի եմ անցկացնում: Իհարկե, առաջիկայում ինձ այլ նախագծերում էլ կտեսնեք:

-Ձեզ հաճախ համեմատում են Մերլին Մոնրոյի հետ: Որպես դերասանուհի` նա որեւէ ազդեցություն ունի՞ Ձեզ վրա:

-Ոչ, նա ինձ վրա ոչ մի ազդեցություն չունի, բայց ինձ համար հաճելի է նման համեմատությունը, քանի որ ես Մերլինին գեղեցիկ կին եմ համարում եւ միգուցե մենք արտաքին նմանություն ունենք: Առհասարակ 50-60-ականների հոլիվուդյան դերասանուհիների խաղն ինձ մոտ հիացմունք է առաջացնում: Հարգում եմ Ավա Գարդներին, Ռիտա Հեյվորտին, Գրետա Գարբոյին, Մերլին Մոնրոյին եւ մյուսներին: Նրանց տաղանդը մեծ հետք է թողել կինորատադրության պատմության մեջ:

-Բավականին յուրահատուկ արտաքին ունեք: Կխոսե՞ք Ձեր արմատների մասին:

-Ծնվել եմ իմ սիրելի Երեւանում: Ծնողներս էլ հայ են, այնպես որ` բացի հայկականից, այլ արմատներ չունեմ:)

-Իսկ ի՞նչ է կատարվում Ձեր անձնական կյանքում: Ունե՞ք սիրելի անձնավորություն:

-Այո, ունեմ սիրելի անձնավորություն եւ անչապ երջանիկ եմ անձնական կյանքում:)

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

 

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում