Պայքարեք պզուկների դեմ կիտրոնի ու ատամի մածուկի օնությամբ
ԼԱՅՖԿիտրոնի հյութը հարուստ է վիտամին C-ով: Այն արագ չորացնում է պզուկները: Ուշադիր եղեք, որպեսզի օգտագործեք թարմ կիտրոնի հյութ և ոչ թե շշավորված, որում լրացուցիչ նյութեր կան:
1. Թաթախեք մաքուր բամբակը կիտրոնի հյութի մեջ և մինչ քնելը քսեք պզուկների վրա:
2. Կարող եք նաև միմյանց խառնել 1թ/գ կիտրոնի հյութը և 1թ/գ դարչինի փոշին, ապա գիշերը քսել պզուկներին: Առավոտյան լվացեք մաշկը գոլ ջրով: Այս միջոցը, սակայն, հարմար չէ զգայուն մաշկ ունեցողներին: Ատամի մածուկը, որն օգտագործում եք ամեն առավոտյան ատամները լվանալու համար, նույնպես կարող է արագ բուժել պզուկները: Որպեսզի արդյունքն ավելի արդյունավետ լինի, նախքան դա կարող եք կտորի մեջ փաթաթած սառույց դնել պզուկների վրա, թողնել մի քանի րոպե:
Սա մի քանի անգամ կրկնելուց հետո կարող եք դիմել ատամի մածուկի օգնությանը: Պետք է օգտագործել սպիտակ ատամի մածուկ, խուսափեք գելային մածուկներից:
1. Մի քիչ սպիտակ մածուկ քսեք բորբոքված մաշկային հատվածին նախքան քնելը:
2. Առավոտյան լվացեք դեմքը ջրով և կտեսնեք հսկայական փոփոխություն: Եթե ցանկանում եք, կարող եք կրկնել նաև ցերեկվա ընթացքում: Ուշադիր եղեք, որ մածուկը առնվազն կես ժամ մնա պզուկների վրա:



