Օգտակար լինել և հանգիստ խիղճ ունենալ. ահա իսկական երջանկությունը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյը (29.12.1882 – 23.02.1945 թթ.) եղել է խորհրդային ռուս գրող և հասարակական գործիչ՝ Տոլստոյների տոհմից, կոմս, սոցիալ-հոգեբանական, պատմական և գիտաֆանտաստիկ վեպերի, վիպակների և պատմվածքների, հրապարակախոսական ստեղծագործությունների հեղինակ, Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի եռակի դափնեկիր:
1. Այնտեղ, ուր աշխատանքը վերածվում է ստեղծագործության, բնականաբար, նույնիսկ ֆիզիոլոգիապես վերանում է մահվան վախը:
2. Մարդու մեջ դրված են ստեղծագործության անսահման աղբյուրներ, այլապես նա մարդ չէր դառնա: Անհրաժեշտ է դրանք ազատել և բացել: Եվ անել դա՝ ոչ թե արդարության աղերսանքով ձեռքերը հետ ծռելով, այլ մարդուն դնելով համապատասխան հասարակական և նյութական պայմաններում:
3. Կա երկու ցանկություն, որոնց իրագործումը կարող է կազմել մարդու իրական երջանկությունը. օգտակար լինել և հանգիստ խիղճ ունենալ:



