Խորհուրդներ հռչակավոր բժիշկ Նիկոլայ Ամոսովից
ԼԱՅՖ1, Հույս մի ունեցեք, թե բժիշկները կառողջացնեն ձեզ։ Նրանք կարող են փրկել ձեր կյանքը, անգամ կարող են բուժել հիվանդությունը, սակայն դրանից հետո դուք եք ձեր կյանքի ու առողջության տերը։
2, Բժիշկները հիվանդությունն են բուժում, իսկ առողջությունը պետք է ինքներդ ձեռք բերեք։ Դուք ինքներդ եք պատասխանատու ձեր առողջության համար։
3, Յուրաքանչյուրն էլ զգում է, թե ինչ է հիվանդությունը։ Հիվանդությունը մեծամասամբ զգացողություն է, եթե փորձեք ձեզ անընդհատ երջանիկ զգալ, կխուսափեք բազմաթիվ հիվանդություններից։
4, Առողջ լինելու կանոններ՝ Առաջին՝ Հնարավորինս քիչ ճարպերով սնունդ, օրական 300 գ․ բանջարեղեն ու մրգեր, եւ որ չգիրանաք։ Երկորդ՝ Մարզում։ Օրական գոնե 20-30 րոպե ֆիզիկական վարժություններ։ Երրորդ՝ Սովորեք իշխել ինքներդ ձեր մտքերն ու հոգեբանությունը։ Միայն դրականի վրա կենտրոնացեք։
5, Կյանքում բազմաթիվ, չափազանց շատ վատ բժիշկներ կան։ Ինքնամոռաց կերպով մի վստահեք բժշկի ասածներին, ստուգեք, այլ կարծիքներ հարցրեք։
6, Եթե լավ բժիշկ եք գտել, պինդ պահեք նրան, ամեն անիմաստ բանի հաար մի անհանգստացրեք նրան ու վազեք նրա մոտ։



